close
Եղանակը Երևանում
4 Հուլիսի 2020
+20°
+30°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Հլս 2020
USD1483.84
GBP1602.38
EUR1543.30
RUB16.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հնի ու նորի քննարկում չկա, խնդիրն իրավական դաշտում է. պատգամավորը ՝ Սյունիքի դեպքերի մասին

Քաղաքական

26 Մայիսի 2020, 22:28
 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հնի ու նորի քննարկում չկա, խնդիրն իրավական դաշտում է. պատգամավորը ՝ Սյունիքի դեպքերի մասին

«Սյունիքից լուսադեմին եմ վերադարձել, եղել եմ Կապանում, Քաջարանում, մարզում ամեն ինչ նորմալ է, հանգիստ, արտառոց իրավիճակ չկա»,-Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանը՝ անդրադառնալով օրերս Սյունիքում տեղի ունեցած ձերբակալություններին և բողոքի ակցիային:

Պատգամավորի խոսքով՝ Կապանում տեղի ունեցածն անթույլատրելի է՝ հատկապես արտակարգ դրության պայմաններում:

«Ձերբակալություններ առաջին անգամ չէ, օր լինում են, եթե այդ սկզբունքով շարժվենք՝ պիտի ամեն օր գնանք ոստիկանության մոտ և ձերբակալված քաղաքացիների համար պահանջենք օրինակ, որ հարցաքննությունը լինի մեր ուզած վայրում: Ոստիկանության գործառույթները բխում են ՀՀ քաղաքացիների շահերից: Կցանկանայի հստակ ամրագարել՝ խնդիրը քաղաքական չէ, այն բացառապես իրավական է, հանդիպել եմ և´ Քաջարանի, և´ Կապանի բնակիչների հետ: Այո´, տեղի են ունեցել խուզարկություններ, որքանով տեղյակ եմ քրեական գործ կա հարուցված, քննություն կկատարվի: Մենք որպես քաղաքացի չպետք է թույլ տանք մեզ միջամտել ոստիկանության գործառույթներին»,-ասաց պատգամավորը:

Դիտարկմանը, որ մամուլում և հասարակության շրջանում պարբերաբար շրջանառվում է այն վարկածը, որ Սյունիքում հնի և նորի բախում կա, Համբարձումյանը պատասխանեց. «Հնի և նորի քննարկումներ չկան, սյունեցին ունի առաջնային խնդիր՝ անառիկ պահել իրեն բաժին հասած սահմանը, որպեսզի մեր երկիրն էլ ավելի անվտանգ լինի, երկիրը ծաղկի: Սյունիքը մեծ մարզ է և խոսակցություններ և խնդիրներ միշտ էլ եղել են, սակայն գույները խտացնել պետք չէ: Ես՝ որպես սյունեցի, բոլորից ներողություն եմ խնդրում, բայց պիտի ասեմ, որ սյունեցիներից ավելի պետականամետ մարդիկ ես չգիտեմ: Սյունեցին շատ լավ գիտի պետության և իր երկրի գինը»:

Մանրամասները՝ տեսանյութում

Բարձունքի ուտոպիան
3 Հուլիսի 2020, 22:02 Բարձունքի ուտոպիան
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica