close
Եղանակը Երևանում
4 Հուլիսի 2020
+20°
+30°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Հլս 2020
USD1483.84
GBP1602.38
EUR1543.30
RUB16.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Էսկալացիոն ժամանակահատված Հայաստանում. քաղաքական զարգացումների տեղապտույտ, որը Նիկոլին մտցրել է փակուղի. Ա. Թովմասյան

Քաղաքական

26 Մայիսի 2020, 20:51
 Էսկալացիոն ժամանակահատված Հայաստանում. քաղաքական զարգացումների տեղապտույտ, որը Նիկոլին մտցրել է փակուղի. Ա. Թովմասյան

Արթուր Թովմասյանը գրում է.

«Արդեն տևական ժամանակ է, ինչ Նիկոլի համար իսկական պատուհաս են դարձել այն քաղաքական գնահատականները, որոնք հստակ ու փաստարկված ներկայացնում է ընդդիմադիր հատվածը, հիմնականում՝ արտախորհրդարանական ուժերի ու տարբեր միավորների տեսքով: Հայաստանյան հանրությունը բավական փոքր է և չափից շատ գերքաղաքականացված, և հենց դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ օրվա իշխանությունների յուրաքանչյուր գործողություն դառնում է օրվա քաղաքական լրահոսի առանցքային թեմաներից մեկը, այլ բառերով ասված՝ իշխանության ոչ մի կիքս չի սպրդում քաղաքական գործընթացներին ակտիվ հետևող քաղաքացիների աչքից։

Այս ամենը հաշվի առնելով՝ իշխանությունները բավականին գրագետ փորձում են հստակ քաղաքական PR տեխնոլոգների միջոցով հանրության մոտ գոյություն ունեցող թեմաները և նրանց կողմից սոցիալական տիրույթներում հնչող մեկնաբանություններն ինչ-ինչ տարբերակներով շեղել․ այդ նպատակով տարբեր ֆեյք-թեմաներ ու իրավիճակային լուծման գաղափարներ են ի հայտ գալիս։ Ահա թե ինչ է անում ՀՀ իշխանությունը, որպեսզի շեղի իր նկատմամբ գոյություն ունեցող ակնհայտ տոտալ գրոհը, որոշակիորեն մեղմի հիմնականում արտախորհրդարանակ ուժերի քննադատությունը և իր վրայից թեքի թիրախի վեկտորները։

Այսօր Հայաստանում տիրում է բավականին էսկալացիոն ժամանակահատված, բոլորս ականատես ենք քաղաքական զարգացումների մի տեղապտույտի, որը Նիկոլին մտցրել է փակուղի և օր առաջ կանգնեցրել հրաժարականի փաստի առաջ։ Այս ամենը պայմանավորված է իշխանության կողմից թույլ տրված մի քանի տասնյակների հասնող քաղաքական կոպտագույն սխալների, տրված ու չիրականացված խոստումների, հանրության հիսաթափության, տապալված ոլորտների ամբողջական համայնապատկերով։

Քաղաքական մանիպուլյացիայի բոլոր միջոցները հիմնված են զանգվածային գիտակցության մեջ սոցիալական առասպելների ստեղծմանը և իրականացմանը, այսինքն՝ գաղափարների, մանիպուլյացիա կատարողների շահերի հաստատումը, ընդունելով, որ մեծամասնությունը հավատում է այդ ամենին: Կարող է թվալ, որ կույր հավատի դարաշրջանի առասպելները վաղուց գնացել են, բայց ամենօրյա քաղաքական պրակտիկան ցույց է տալիս, որ դա այդպես չէ: Մի բան պարզ է, որ իշխանության մոտ ներկայումս տիրում է խուճապային իրավիճակ, ամենուր ականատես ենք լինում ջղաձիգ ու միմյանց հետ կապ չունեցող գործողությունների, ինչը վկայում է, որ ճամպրուկները հավաքելու ժամանակն արդեն վաղուց եկել է։

Հ.Գ. Երբ համավարակից ամիսներ անց միայն պատգամավորները սկսում են դիմակ կրել ու քարոզել, լրիվ էն պատմություն է դառնում՝ «քշի Թուրքիա, նոր եմ իմացել 1915թ. ջարդերի մասին»»:

Բարձունքի ուտոպիան
3 Հուլիսի 2020, 22:02 Բարձունքի ուտոպիան
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica