close
Եղանակը Երևանում
4 Հուլիսի 2020
+17°
+30°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Հլս 2020
USD1483.84
GBP1602.38
EUR1543.30
RUB16.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դիմակ չկրելու համար պատգամավորը չի կարող նախազգուշացում ստանալ․ Մարուքյան

Քաղաքական

26 Մայիսի 2020, 17:01
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դիմակ չկրելու համար պատգամավորը չի կարող նախազգուշացում ստանալ․ Մարուքյան

Դիմակ չկրելու համար պատգամավորը չի կարող նախազգուշացում ստանալ, և ԱԺ-ն չի կարող պատգամավորին հեռացնել մեկ օրով, այնուհետև 7 օրով, որի մասին հայտարարվեց՝ ըստ Yerkir.am-ի ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

«Մենք այստեղ ենք, որ թույլ չտանք Սահմանադրությունը խախտվի: Խոսքը պատգամավոր Գևորգ Պետրոսյանի դիմակ չկրելու մասին էր: Այո, դիմակ կրելը պետք է, բայց Սահմանադրությունն ու արտակարգ դրության մասին օրենքն ասում են, որ ԱԺ գործունեությունը չեն կարող խոչընդոտվել արտակարգ դրության ռեժիմի ժամանակ ընդունված սահմանափակումներով: ԱԺ նախագահը, ըստ էության, համաձայնեց, ասաց, որ կա տենց խնդիր, բայց ես դա կիրառելու եմ: Մենք էլ ասում ենք՝ մի՛ արեք: Մարդը չպետք է անգամ բացատրություն տա, թե ինչու չի կրում, որովհետեւ կարող է առողջական հարց կա, չպիտի իր կյանքը պատմի բոլորին, թե ինչու չի կրում դիմակ»,-ասաց Մարուքյանը:

Նա համաձայն չէ պնդումների հետ, որ Մարուքյանը կռիվ է անում, որ դիմակ չդնեն:

ԼՀԿ ղեկավարը համոզված է, որ կորոնավիրուսի իրավիճակի հետ կապված ամբողջ պատասխանատվությունը կրում են կառավարությունն ու առողջապահության նախարարը։

«Շատ ենք խոսել այն մասին, որ սահմանափակումները պետք է արվեին ժամանակին։ Անգլերենում լավ խոսք կա, որ ժամանակն ամեն ինչ է: Եթե դու ժամանակի մեջ ճիշտ այդ սահմանափակումները կիրառես, դու արդյունք կունենաս», - ասաց նա։

Նրա խոսքով՝ հիմա անհնար է համավարակի տեմպը վերահսկել թե՛ տեղորոշումով, թե՛ ուրիշ գործիքներով։

Նա հիշեցրեց, որ դեռ մարտի 1-ից առաջ է ասել, որ Միլան-Երեւան չվերթը պետք է փակվի, որ Իրանի սահմանը պետք է փակվի:

«Հիմա անհնար է համավարակի տեմպը վերահսկել: Գիտական որևէ ապացույց չի ներկայացվում, որ աճ ունենք: Ես կարծում եմ, որ մենք հասել ենք պիկին, պետք է հիմա նվազում գնա: Իմ պատկերացումը սա է, թեև ես մասնագետ չեմ»,-ասաց Մարուքյանը:

Անդրադառնալով առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի՝ Վրաստանի մասին արված հայտարարություններին եւ դրան հաջորդած Վրաստանի արձագանքներին, Մարուքյանն ասաց․ «Ամոթ էր, խայտառակություն էր. կարծում եմ՝ մենք պետք է քիչ խոսեինք, շատ աշխատեինք, բայց շատ խոսել ենք, քիչ աշխատել։ Հիմա, ասենք, Վրաստանի հետ հարաբերություն փչացնելու իմաստը ո՞րն էր: Ասել, որ ձեր վարորդները վարակված են: Բա որ իրենք էլ մեր վարորդներին ասեն, տանեն կարանտինի մեջ մտցնեն: Դրա համար ցանկացած բարձրաստիճան պաշտոնյա պետք է շատ ուշադիր լինի հայտարարություններ անելիս»:

Մարուքյանին հարց ուղղեցին նաև սահմանադրական հանրաքվեով նախատեսված փոփոխությունները ԱԺ-ում կատարելու՝ իշխանությունների մտադրության մասին։

«Քանի դեռ չկա նախագիծ ոչինչ չեմ կարող ասել: Երբ մենք ժամանակին ասում էինք, որ դուք անում եք ապօրինություն, եւ ինչու այդ ապօրինությունը չեք անում 88 հոգով, այլ ժողովրդին եք տանում, որ այդ ապօրինությունն անի, մեզնից նեղանում էին: Հիմա երևի որոշել են այդ ապօրինությունն անել 88 հոգով»,-ասաց նա:

Մարուքյանը նշեց, որ ՍԴ-ի խնդրի վերաբերյալ իրենց հետ խորհրդակցություն չի եղել. «Երեկ Վենետիկի հանձնաժողովի հետ եղել է օնլայն հանդիպում, որտեղ մեր իշխանության ներկայացուցիչները պնդում էին, որ մեր դատարաններն ունեն զրո վստահություն, իսկ այսօր մեր նախագիծը մերժելիս ասում էին՝ եթե մարդը խնդիր ունի, թող դիմի դատարան»:

Այդուհանդերձ, եթե լինի խորհրդակցությունների առաջարկ, իրենք կմասնակցեն, ինչպես օրինակ, իրենց պատգամավոր Տարոն Սիմոնյանը մասնակցում է սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի աշխատանքներին:

«Կբերեն նախագիծը՝ կտեսնենք․ եթե տեսնենք ապօրինություն է, կասենք՝ ապօրինություն է, եթե ապօրինություն չէ՝ դա էլ կասենք»,-ասաց նա:

Մանրամասն՝ տեսանյութում․

Բարձունքի ուտոպիան
3 Հուլիսի 2020, 22:02 Բարձունքի ուտոպիան
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica