close
Եղանակը Երևանում
6 Հուլիսի 2020
+20°
+31°Ցերեկ
+19°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Հլս 2020
USD1483.84
GBP1602.38
EUR1543.30
RUB16.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բարի կամքի նշան` Աֆղանստանի իշխանություններն այսօր ազատ են արձակում 900 թալիբի

Աշխարհ

26 Մայիսի 2020, 16:28
 Բարի կամքի նշան` Աֆղանստանի իշխանություններն այսօր  ազատ են արձակում 900 թալիբի

Այսօր` մայիսի 26-ին, Աֆղանստանի իշխանությունները տարբեր նահանգների բանտերից ազատ են արձակում «Թալիբան» արմատական շարժման 900 կողմնակցի: Այս մասին հայտարարել է Աֆննաստանի ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Ջավադ Ֆեյսալը.  հայտնում է Yerkir.am-ը` EADaily-ին հղումով:

«Բանտարկյալներն ազատ են արձակվում հրադադարի շարունակման և միջաֆղանական բանակցությունների սկսման նպատակով»,- ընդգծել է նա:

Փետրվարի 29-ին Դոհայում ԱՄՆ-ի և թալիբների միջև ստորագրված համաձայնագրում խոսվում է 5000 բանտարկված թալիբների ազատ արձակման մասին` Աֆղանստանի անվտանգության ուժերի 1000 աշխատակցի ազատ արձակման դիմաց:

Մայիսի 11-ին Քաբուլը կանգնեցրել էր թալիբների ազատ արձակման գործընթացը` հայտարարելով, որ «Թալիբանը» պետք է ավելացնի ազատ արձակվելիք ուժայինների թիվը, որոնցից դեռևս ընդամենը 105-ն են ազատ արձակվել, մինչդեռ աֆղանական կառավարությունն արդեն 1000 թալիբի ազատություն է տվել:

Մայիսի 24-ին Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Հանին հրահանգել է բանտերից, որպես «բարի կամքի նշան», ազատ արձակել մինչև 2000 թալիբի` ի պատասխան «Թալիբանի»` մուսուլմանական Իդ ալ Ֆիթր տոնի կապակցությամբ հայտարարած եռօրյա հրադադարի:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica