close
Եղանակը Երևանում
20 Սեպտեմբերի 2020
+18°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սա ձեր քաղաքական թիմի ամոթն է, ես Սասուն Միքայելյանի թասիբը կպահեմ ձեր փոխարեն․ Անի Խաչատրյանը՝ «Իմ քայլին»

Քաղաքական

26 Մայիսի 2020, 12:19
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սա ձեր քաղաքական թիմի ամոթն է, ես Սասուն Միքայելյանի թասիբը կպահեմ ձեր փոխարեն․ Անի Խաչատրյանը՝ «Իմ քայլին»

Սա ձեր քաղաքական թիմի ամոթն է, ես Սասուն Միքայելյանի թասիբը կպահեմ ձեր փոխարեն՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց Երևանի ավագանու «Լույս» խմբակցությանանդամ Անի Խաչատրյանը՝ դիմելով իմքայլական անդամներին։

Բանն այն է, որ «Իմ քայլը» խմբակցությունն առաջարկեց օրակարգից հանել «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով գույք տրամադրելու մասին որոշման նախագիծը։ Նշվեց, որ մի շարք տարածքներ խնդրահարույց են և հավելյալ քննարկման կարիք ունեն։ Խոսքը ԵԿՄ-ին մանկապարտեզների շենքերում տարածք տրամադրելու մասին է, որը վերահաստատվում է ամեն 5 տարին մեկ։

Անի Խաչատրյանը հետաքրքրվեց՝ արդյոք օրակարգից հանվելու է, ինչին ի պատասխան քաղաքապետ Մարությանն ասաց, որ ինքն իրավունք չունի հանել կամ ոչ, կդնի քվեարկության այդ առաջարկը, ավագանին կորոշի։

Անի Խաչատրյանն, այնուամենայնիվ, ելույթ ունեցավ հօգուտ ԵԿՄ-ին մանակապարտեզներում տարածք տրամադրելուն և հայտարարեց, որ եթե անգամ օրակարգից հարցը հանվի, ինքն անձամբ նորից նույն նախագիծը կբերի օրակարգ։

Անի Խաչատրյանը ելույթում ասաց, որ իր կուսակցությունը՝ «Հանրապետություն» կուսակցությունը, միշտ պաշտպանել է «Երկրապահը» բորենիներից ու մնացած բաներից։ Բայց,  ըստ նրա, բարեբախտաբար, ՔՊ-ն այսօր իշխանություն է, Սասուն Միքայելյանն էլ այդ կուսակցության ամենավերջին անդամը չէ և այս դահլիճում ասվածը պետք էր փակ դռների հետևում «երկրապահ-նախագահ-կամանդիր» Սասուն Միքայելյանի հետ քննարկած լինեին և ոչ թե գային այստեղ քննարկեին։

«Իսկ ինձ համար պատիվ է ԵԿՄ այս նախագծին քվեարկելը, ես գիտեի, որ քվեարկություն է լինելու և ես կողմ եմ քվերակելու։ Առաջ կռիվ էինք տալիս ԵԿՄ-ի հետ, քանի որ նախագահը եսիմ ով էր, հիմա ձեր քաղաքական թիմի ղեկավարն է, չեմ հասկանում ինչի եք կռիվ տալիս»,-ասաց Անի Խաչատրյանը։

Նա հայտարարեց, որ այդ գրասենյակները Ապրիլյան պատերազմի ժամանակ փոքր գրասենյակների դեր են տարել ու այդտեղ ավելի օպերատիվ են հավաքվել «Երկրապահի» տղաները և գնացել սահման, քան, նրա խոսքով, զինկոմիսարիատներում։ Անի Խաչատրյանն ասաց, որ այդ գրասենյակների մի մասը թանգարաններ են, այդտեղ զոհված ազատամարտիկների հարազատներն են հավաքվում ու անհասկանալի համարեց, որ կարողանում են քննարկել դա օրակարգից հանելու հարցը։ «Նույնիսկ Հանրապետականները դա չեն արել», -հայտարարեց նա։

Անի Խաչատրյանը ևս մեկ անգամ կրկնեց, որ սա իշխող քաղաքական թիմի ամոթն է․ «Իսկ ինձ համար պատիվ է քվեարկել այս նախագծին․ փառք Երկրապահի հավերժ նախագահ Վազգեն Սարգսյանին, փառք Եռաբլուրին, փառք Երկրապահի բոլոր տղաներին խոնարհվում եմ ապրողների առջև, առողջ եղեք»։

Քաղաքապետ Հայկ Մարությանը ևս կոչ արեց թողնել հարցը օրակարգում՝ նշելով ԵԿՄ-ի կարևորության, արված աշխատանքների մասին։ Նա նաև նշեց, որ քննարկում է եղել ԵԿՄ ղեկավարի՝ Սասուն Միքայելյանի հետ։

Ավագանու 17 կողմ, 28 դեմ, 8 ձեռնպահ ձայներով հարցն ընդգրկվեց օրակարգում։

Նշենք, որ նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ առաջարկվում է երկարաձգել Երևան համայնքի սեփականություն հանդիսացող Վիլնյուսի փողոց համար 43/2, Խաղաղ Դոնի փողոց համար 1, Անդրանիկի փողոց թիվ 125/5, ԱվանԱռինջ թաղ. 1-ին միկրոշրջան, Եղ. Թադևոսյան 11/1, Դավթաշեն 1-ին թաղ. 27/2 հասցեներում գտնվող ՀՀ «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ-ին տրամադրված տարածքների անհատույց օգտագործման իրավունքի պայմանագրերի ժամկետները և կնքել անհատույց օգտագործման իրավունքի պայմանագրեր՝ Պարոնյան հ.20/4 և Ազատության համար 12 հասցեներում գտնվող տարածքների վերաբերյալ:

Հաշվի առնելով կազմակերպության գործունեության համար նպաստավոր պայմաններ ստեղծելու անհրաժեշտությունը, ղեկավարվելով Երևան քաղաքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 25-ի N178-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 3-րդ կետով՝ նպատակահարմար է գտնվել բավարարելու «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության խնդրանքը և վերոնշյալ տարածքների նկատմամբ 5 տարի ժամկետով ձևակերպելու անհատույց օգտագործման իրավունքը։

Մանրամասն՝ տեսանյութում․

Դրուագ Մը… Վարանդին Հետ
19 Սեպտեմբերի 2020, 14:23 Դրուագ Մը… Վարանդին Հետ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica