close
Եղանակը Երևանում
5 Հուլիսի 2020
+20°
+31°Ցերեկ
+19°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Հլս 2020
USD1483.84
GBP1602.38
EUR1543.30
RUB16.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Ըմբոստացեք, Կապանում էլ էին ըմբոստացել, ինչի՞ հասան». «Հրապարակ»

Մամուլի տեսություն

26 Մայիսի 2020, 09:58
 «Ըմբոստացեք, Կապանում էլ էին ըմբոստացել, ինչի՞ հասան». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունները բոլոր ֆրոնտներով մենիշխանություն հաստատելու թրենդի մեջ են. ԱԺ-ում շրջանառության մեջ են հայտնվել մասմեդիան «կանոնակարգող» մի շարք օրենքներ:

«Տեսալսողական մեդիայի» եւ «Լիցենզավորման մասին» օրենքներում նուրբ խութեր կան, որոնց մասին դեռ չի բարձրաձայնվում։ «Մինչ այդ, ոլորտը կարգավորվում էր ԶԼՄ-ների մասին օրենքով, հիմա էս մարդիկ փորձել են կանոնակարգել դաշտը հետեւյալ կերպ. եթե որեւէ կայք փորձի որեւէ տեսահոլովակ սարքել, դրա համար պետք է ունենա պետությունից տրված առանձին լիցենզիա, ինչը նշանակում է` մենաշնորհ այդ ոլորտում, ու ում հարմար կգտնեն, լիցենզիան կտրամադրեն, ում` չէ, չեն տրամադրի, իսկ թե ում հարմար կգտնեն, արդեն իսկ հասկանալի է։

Անցանկալիների առաջ պայմաններ կդնեն, կասեն՝ չեք բավարարում, եւ նրանց, ում չեն տա, չեն դիմանա մրցակցությանը, դուրս կմղվեն լրատվական դաշտից»,- ասաց օրենքի նրբություններին ծանոթ ԱԺ աղբյուրը:

Լրատվամիջոցները կըմբոստանան։ «Ըմբոստացեք, Կապանում էլ էին ըմբոստացել, ինչի՞ հասան, այս իշխանությունների օրոք որեւէ գործիք չի աշխատում, չե՞ք հասկանում»:

Ի դեպ, օրենքների վրա աշխատել են Մխիթար Հայրապետյանը, Վահագն Թեւոսյանը, Արման Բաբաջանյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica