close
Եղանակը Երևանում
2 Հուլիսի 2020
+23°
+28°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Հլս 2020
USD1482.52
GBP1598.08
EUR1540.76
RUB16.79
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանն այցելել է պետական սահմանը վերահսկող ուղեկալներ

Հասարակություն

25 Մայիսի 2020, 22:23
 ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանն այցելել է պետական սահմանը վերահսկող ուղեկալներ

Մայիսի 22-ից 23-ը ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանը և ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Արամ Հակոբյանն այցելել են հայ-իրանական սահմանը վերահսկող ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ուղեկալներ: Այս մասին Yerkir.am-ին տեղեկացնում են ԱԱԾ լրատվական ծառայությունից։

ՀՀ ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանն ընդգծել է ջոկատի ներկայիս վիճակի նկատելի ձեռքբերումները, դրական գնահատել նման բարդ բնակլիմայական պայմաններում անցկացվող ծառայությունը, միևնույն ժամանակ մատնանշել առկա խնդիրները և տվել հանձնարականներ այդ խնդիրները վերացնելու ուղղությամբ։

Այցի ընթացքում Մարտիրոսյանը շարքային Ա. Հովհաննիսյանին շնորհել է կրտսեր սերժանտի կոչում՝ սահմանախախտման դեպք հայտնաբերելու և սահմանախախտին ձերբակալելու համար։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica