close
Եղանակը Երևանում
12 Հուլիսի 2020
+23°
+28°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Հլս 2020
USD1486.73
GBP1613.77
EUR1549.62
RUB16.84
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ծաղկեվանքն ու նրա բուժիչ սուրբ ջուրը

Մշակույթ

25 Մայիսի 2020, 22:15
 Ծաղկեվանքն ու նրա բուժիչ սուրբ ջուրը

Հայոց դիցաբանական արքա Արա Գեղեցիկի անունը կրող Արայի լեռը հայոց պատմության մեջ հիշատակվում է դեռևս վաղնջական ժամանակներից: 13-րդ դարի մատենագիր Կիրակոս Գանձակեցին Արագածոտն գավառի բնակավայրերը տեղորոշելիս Արագած լեռն հետ միասին օգտագործում էր նաև Արայի լեռը: Հենց այս լեռան  հարավային լանջերին է գտնվում Ծաղկեվանք կոչվող սրբավայրը, որն համարվում է քրիստոնյա կույս Վառվառայի  հիշատակը հավերժացնող հուշարձան:

Ըստ ավանդության կույս Վառվառան, ընդունելով քրիստոնեություն, ենթարկվել է իր հոր դաժան հալածանքներին և թաքնվել է Արայի լեռան փոքրիկ ժայռախորշում, որտեղ էլ են նրան գտել և սպանել են: Ընդունված է համարել, որ սրբավայրի ներսի սալաքարերի միջից դուրս եկող բուժիչ զորություն ունեցող ջուրը դա կույսի արցունքներն են:

Այս սրբավայրի անվան հետ կապվում է ևս մի լեգենդ.  ըստ որի Ծաղիկ անունով մի կույս աղջիկ էր ապրում։ Հայկական իշխաններից մեկը հավանում է նրան, նրա գեղեցկությանը և ուզում է բռնի տիրանալ նրան։ Ծաղիկը վախենալով փախչում է Արայի լեռ թաքնվելու համար։ Լեռան ստորոտում նա հանդիպում է մի հովվի, ով գառներ էր արածեցնում և խնդրում ոչ մեկին չհայտնել իր տեղը։

Զայրացած իշխանը սկսում է փնտրել Ծաղիկին նրան պատժելու համար, հանդիպում է հովվին, հովիվը վախենում է նրանից և հայտնում Ծաղիկ կույսի տեղը։ Ծաղիկը տեսնելով, որ իշխանը ուր որ է կհասնի իրեն, բարձրանում է հսկա ժայռին և իրեն ներքև նետում։ Այդ պահին մատնիչ հովիվը իր ոչխարներով քարանում է։ Ծաղկի անվամբ էլ Արայի լեռան վրայի մատուռը կոչվում է իր անունով։ Մատուռի կտուրից կաթացող ջուրը համարվում է Ծաղիկ կույսի արցունքները։ Մարդիկ գալիս են և տանում այդ ջրից, հավատալով, որ այն կբուժի իրենց և կենդանիների աչքերը:

 Ու թեպետ Արագոծոտն գավառում Գնթունիների ու Վաչուտյանների իշխանապետության շրջաններում կառուցվել են բազմաթիվ վանքեր ու եկեղեցիներ, միևնույնն է, Ծաղկեվանքը երեբեք ու երբեք չի կորցրել իր դերն ու նշանակությունը: ուխտավորները այստեղ են այցելում ցանկացած առիթով` բժշկվելու նպատակով, տաղավար տոներին ուխտի գնալու և այլն:

Հատկանշական է, որ յուրաքանչյուր տարի մայիսի 22-ը համարվում է Ծաղկեվանքի օրը և անգամ  Խորդային աթիստական տարիներին այդ օրը այստեղ ուխտավորների պակաս չի լինում, որի ապացույցը   վերևում արված այս երկու լուսանկարներն են, առաջինը արված է հենց հիշյալ մայիսի 22-ին, իսկ  երկրորդ նկարի խաչքարը սրբավայրին է նվիրաբերվել  1975 թվականին ապարանցի ոմն Քոչարյան Գուրգենի կողմից:

Անկախության տարիներին մարզի գրեթե բոլոր եկեղեցիները վերաբացվեցին և վերաօծվեցին, սակայն նրանց շարքում Ծաղկեվանքը շարունակեց պահպանել իր դերն ու նշանակությունը, ավելին ամեն տարի  ուխտավորների հոսքը այստեղ ավելի է շատանում, այս տարին  թագավարակի պանդեմիայի պատճառով բացառություն է, բայց միևնույն է Ծաղկեվանքը այսօր ուխտավորների պակաս չէր զգում:

Համարվում է, որ հենց այս սալաքարերի ճեղերից բխող ջուրը ունի բուժիչ զորություն և ահա ուխտավորները այդ ջրով  թրջում են իրենց ձեռքերը և շփում իրենց աչքերին, հավատալով, որ դա իրենց կօգնի բժշկվել:

Այս խորշերի մեջ հավաքվող ջրից  ուխտավորները վերցնելով իրենց հետ տանում են իրենց տները համրելով, որ դրանով իրենց տուն են տանում Ծաղկեվանքի սուրբ օրհնությունը:

Եվ վերջում դարձյալ լուսանկարներ այսօրվա ուխտագնացությունից և սրբավայրի տարածքում առկա բնության անձեռակերտ ստեղծագործություններից`

Բնության ստեղծագործությունները`

 

Երկրպագողներ և ատողներ
11 Հուլիսի 2020, 16:32 Երկրպագողներ և ատողներ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica