close
Եղանակը Երևանում
5 Հուլիսի 2020
+26°
+30°Ցերեկ
+19°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Հլս 2020
USD1483.84
GBP1602.38
EUR1543.30
RUB16.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կորոնավիրուսի հետ զուգահեռ ապրելու համար առաջնահերթ պետք է դրսևորել անհատական բարձր պատասխանատվություն. վարչապետ

Առողջապահություն

25 Մայիսի 2020, 20:29
 Կորոնավիրուսի հետ զուգահեռ ապրելու համար առաջնահերթ պետք է դրսևորել անհատական բարձր պատասխանատվություն. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր աշխատանքներն է շարունակել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովը: Այս մասին Yerkir.am-ին տեղեկացնում են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանձնաժողովի հերթական նիստը մեկնարկել է երկրում կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի վիճակագրության, նրանց առողջական վիճակի, ընդհանուր համաճարակաբանական իրավիճակի վերաբերյալ տվյալների ամփոփմամբ: Ներկայացվել է տեղեկատվություն համավարակի տարածումը կանխարգելող միջոցառումների ընթացքի մասին՝ անդրադարձ է եղել պարետատան սահմանած կանոնների պահպանման և պաշտպանիչ միջոցների կիրառման ուղղությամբ իրականացվող վերահսկողությանը, վարչական իրավախախտումների դեպքերին, անախտանիշ դեպքերի ինքնամեկուսացման ռեժիմի նկատմամբ հսկողությանը:

Հաջորդիվ քննարկում է ծավալվել կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելելու հետագա ռազմավարության և քայլերի շուրջ: Արծարծվել են առողջապահական համակարգի կարողությունների զարգացմանը և հանրային իրազեկվածության բարձրացմանը վերաբերող հարցեր, ներկայացվել են մի շարք առաջարկներ:

Ամփոփելով քննարկումը՝ վարչապետը ևս մեկ անգամ ընդգծել է, որ կորոնավիրուսի հետ զուգահեռ ապրելու համար առաջնահերթ պետք է դրսևորել անհատական բարձր պատասխանատվություն և հետևել սահմանված կանոններին: Կառավարության ղեկավարը հանձնարարել է ներկայացնել առաջարկներ՝ նիստի շրջանակում արծարծված խնդիրների լուծման առնչությամբ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica