close
Եղանակը Երևանում
5 Հուլիսի 2020
+26°
+30°Ցերեկ
+19°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Հլս 2020
USD1483.84
GBP1602.38
EUR1543.30
RUB16.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՌԴ քաղաքացիություն ունեցող, ազգությամբ հայ մոտ 130 քաղաքացիներ մնացել են Բագրատաշենի անցակետում

Հասարակություն

25 Մայիսի 2020, 18:39
 ՌԴ քաղաքացիություն ունեցող, ազգությամբ հայ մոտ 130 քաղաքացիներ մնացել են Բագրատաշենի անցակետում

ՌԴ քաղաքացիություն ունեցող, ազգությամբ հայ մոտ 130 քաղաքացիներ այսօր՝ մայիսի 25–ին, մնացել են Բագրատաշենի անցակետում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ազգությամբ հայ Ռուսաստանի Դաշնության մի խումբ քաղաքացիներ հայտնել են, որ տեւական ժամանակ է, գտնվում են Հայաստանում, եւ չեն կարողանում մեկնել Ռուսաստան: Քաղաքացիները փորձել են իրենց մեքենաներով ուղեւորվել, սակայն Բագրատաշենի անցակետի աշխատակիցները չեն թույլատրում նրանց մեկնել իրենց երկիր: Աղբյուրի հետ զրույցում քաղաքացին ասել է. «Մենք դիմել ենք թե՛ դեսպանատուն, թե՛ Միացյալ ազգերի կազմակերպություն, ոչ մի տեղից ոչ մի քայլ չեն անում, չեն թույլատրում, որ դուրս գանք: Խնդիրը նրանում է, որ բազմաթիվ մարդիկ եկել ու մնացել են Հայաստանում, չեն կարողանում հետ վերադառնալ Ռուսաստան: Այստեղ՝ Բագրատաշենի անցակետում, ներկա դրությամբ մոտ 40 մեքենա կա, մոտ 130 հոգի մարդկանցով: Մնալու ենք այնքան, մինչեւ որ մեր հարցին լուծում տան: 7-8 մեքենա կա կանգնած, որտեղ երեխաներ կան, եւ մնալու տեղ չունեն, ո՛չ օգնություն են տալիս, ո՛չ մեր խնդրին են լուծում տալիս: Մենք 2 շաբաթ առաջ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան ներկայացուցչի հետ խոսեցինք, խնդիրը ներկայացրեցինք, ասացինք, որ համապատասխան ծրագիրը նորմալ չի գործում, չենք կարողանում գրանցվել, գրանցվածներին էլ հաղորդագրություն չի գալիս: Մեր՝ Ռուաստան գնալը ոչ ինքնաթիռով են կազմակերպում, ոչ ավտոբուսներով»:

Զանգահարած քաղաքացու խոսքով՝ իրենք Բագրատաշենի անցակետի աշխատակիցներից փաստաթուղթ են պահանջել, թե ինչ հիմքով չեն թույլատրում քաղաքացիներին վերադառնալ իրենց երկիր, որտեղից սակայն որեւէ թուղթ չեն ներկայացրել. «Մենք թուղթ ենք ուզում, որտեղ գրված է, որ ՀՀ կառավարությունն ու վարչապետը մեզ արգելել են դուրս գալ: Բայց ես գիտեմ, որ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հայաստանը խոչընդոտ չի հանդիսանա, որ այլ երկրի քաղաքացիները Հայաստանից դուրս գան»: Անցակետում հավաքված քաղաքացիների հետ հանդիպել են Բագրատաշենի անցակետի աշխատակիցներն ու հայտնել, որ կա համապատասխան որոշում, որով արգելված է իրենց դուրս գալը: Աշխատակիցները քաղաքացիներին հորդորել են դիմել դեսպանատուն, դեսպանատնից էլ խորհուրդ են տվել համբերել, մինչեւ իրենք կկազմակերպեն իրենց դուրս գալը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica