close
Եղանակը Երևանում
3 Հուլիսի 2020
+28°
+30°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Հլս 2020
USD1483.84
GBP1602.38
EUR1543.30
RUB16.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Համավարակն ագրեսիվ է դարձրել առնետներին

Աշխարհ

25 Մայիսի 2020, 16:58
 Համավարակն ագրեսիվ է դարձրել առնետներին

ԱՄՆ հիվանդությունների  վերահսկողության և պրոֆիլակտիկայի կենտրոնը (CDC) զգուշացնում է կրծողների ագրեսիվության մեծացման մասին Covid-19 համավարակի պայմաններում. ըստ yerkir.am-ի` տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն` գերատեսչության կայքին հղումով:

Ամերիկացի մասնագետները դա կապում են ռեստորանների և այլ առևտրային կազմակերպությունների փակման կամ աշխատանքի սահմանափակման հետ. դրանց թափոնները առնետների սննդի հիմնական աղբյուրն են:

Ըստ CDC-ի` կրծողների ակտիվությունը մեծացել է, քանի որ նրանք սննդի նոր աղբյուրներ են փնտրում, հետևաբար` սանիտարական ծառայությունները կարող են բախվել լուրջ խնդրի` նրանց ագրեսիվության հետ կապված:

«Կրծողներն ագրեսիվ են դառնում միմյանց նկատմամբ, այլ ոչ թե` մարդկանց»,- The New York Times-ը մեջբերում է առնետագետ Բոբի Քորիգանին: Նա նշել է, որ, օրինակ, Նյու Յորքում կան առնետների որոշակի գաղութներ, որոնք մի քանի հարյուր սերունդ շարունակ կախված են եղել տեղի ռեստորանների թափոններից: Ներկայումս կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված սահմանափակումների պատճառով առնետները քաղցած են մնում:

Այդ խնդրին բախվել են ամերիկյան մեգապոլիսները: Այսպես` Նոր Օռլեանում առնետների բանակը դուրս է եկել փողոցները, իսկ Չիկագոյում կրծողները սկսել են սնունդ որոնել նույնիսկ ցերեկային ժամերին, ընդ որում ` երկար ճանապարհ կտրել-անցնելով:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica