close
Եղանակը Երևանում
2 Հուլիսի 2020
+23°
+28°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Հլս 2020
USD1482.52
GBP1598.08
EUR1540.76
RUB16.79
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ադրբեջանը հերթական կոռուպցիոն սկանդալի մեջ է հայտնվել

Տարածաշրջան

25 Մայիսի 2020, 17:31
 Ադրբեջանը հերթական կոռուպցիոն սկանդալի մեջ է հայտնվել

Բրիտանական Evening Standart պարբերականը հոդված է հրապարակել հերթական կոռուպցիոն սկանդալի մասին, որում ներգրավված են ադրբեջանցի պաշտոնյաները: Այդ մասին հայտնում է «Թուրան» գործակալությունը:

Մեծ Բրիտանիայի Հանցագործության դեմ պայքարի ազգային գործակալության հետաքննության արդյունքում հայտնի է դարձել, որ ոմն զույգ մեծ գումարներ է ստացել օֆշորային ընկերությունների միջոցով: Ամուսինների՝ 13,897,280 ֆունտ ստեռլինգով հաշիվները սառեցվել են: Հետաքննությունն այս սխեման կապում է հայտնի «Ադրբեջանական լվացքատան» սկանդալի հետ, երբ ադրբեջանական իշխանությունները գումարներ էին փոխանցում Արևմուտք ՝ տարբեր տեսակի գույք ձեռք բերելու համար:

Հատկանշական է, որ զույգերի պաշտպանն այն փաստաբանն է, ով զբաղվում էր Զամիրա Հաջիևայի՝ Ադրբեջանում դատապարտված Միջազգային բանկի ղեկավար Ջհահանգիր Հաջիևի կնոջ գործով։

Ըստ Մեծ Բրիտանիայի դատավարական օրենքների և օրենսդրության՝  ադրբեջանցի ամուսինների անունները ժամանակավորապես գաղտնի են պահվում, սակայն պարբերականը նշում է, որ «նրանք առնչվում են Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ»:

«Ադրբեջանական լվացքատունը»  կոռուպցիոն սխեմա է Ադրբեջանից 2,2 միլիարդ ֆունտ ստեռլինգ դուրս բերելու համար, որը 2012-2014 թվականներին Ադրբեջանից հանվել է Միացյալ Թագավորություններում գրանցված չորս ընկերությունների և դանիական բանկի էստոնական մասնաճյուղի միջոցով: Գումարները ծախսվել են Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Թուրքիայում, Իրանում և Ղազախստանում անշարժ գույք ձեռք բերելու վրա, ինչպես ադրբեջանական վերնախավի, այնպես էլ եվրոպացի քաղաքական գործիչների կողմից:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica