close
Եղանակը Երևանում
16 Հուլիսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հլս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Չե՞ք ամաչում. վրացի պատգամավորը՝ Արսեն Թորոսյանին

Քաղաքական

25 Մայիսի 2020, 15:26
 Չե՞ք ամաչում. վրացի պատգամավորը՝ Արսեն Թորոսյանին

Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Զվիադ Կվաչանտիրաձեն ֆեյսբուքյան գրառում է արել՝ դիմելով ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին:

«Արսեն ջան, չե՞ք ամաչում»,– հայերեն գրել է վրացի պատգամավորը:

Հիշեցնենք՝ ավելի վաղ, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն, ի պատասխան այն հարցին, թե ինչու է Հայաստանում կորոնավիրուսով վարակվածության վիճակն անհամեմատ ավելի վատ, քան Վրաստանում, Արսեն Թորոսյանը կասկածի տակ էր դրել Վրաստանում կիրառվող թեստերի արդյունավետությունը, ինչպես նաև այդ երկրում ներկայացվող վիճակագրության հավաստիությունը։  Թորոսյանի հայտարարությունները վրդովմունք էին առաջացրել Վրաստանի մասնագիտական և քաղաքական շրջանակներում։

Համեմատության համար նշենք՝ այսօր Հայաստանոմ գրանցվել է կորոնավիրուսի վարակման 452 նոր դեպք, իսկ Վրաստանում՝ 1 դեպք:


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica