close
Եղանակը Երևանում
2 Հուլիսի 2020
+26°
+28°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Հլս 2020
USD1482.52
GBP1598.08
EUR1540.76
RUB16.79
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բիլ Քլինթոնը գիրք է հրատարակելու նախագահի առևանգված դստեր մասին

Մշակույթ

25 Մայիսի 2020, 12:50
 Բիլ Քլինթոնը գիրք է հրատարակելու նախագահի առևանգված դստեր մասին

Ոգևորված գրական առաջնելույթի` «Նախագահն անհետացել է» գրքի հաջողությունից` ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը և դետեկտիվների ու թրիլերների ճանաչված վարպետ, գրող Ջեյմս Փաթերսոնը ծրագրում են ևս մի դետեկտիվ վեպ հրատարակել: «Նախագահի դուստրը» գիրքը լույս կտեսնի 2021-ի հունիսին: Տպագրական աշխատանքներով կզբաղվեն Alfred A. Knopf և Hachette հրատարակչությունները:

Նախկին նախագահի և անվանի գրողի համատեղ առաջին գիրքը լույս է տեսել 2018-ին և անմիջապես մեծ քանակներով վաճառվել: Գրքի գլխավոր հերոսը` ԱՄՆ նախագահը, իր մերձավոր շրջապատում դավաճանի հայտնաբերելով, ստիպված անցնում է ընդհատակ, որպեսզի երկիրը պաշտպանի կործանարար կիբերհարձակումից:

Երկրորդ վեպը, որը նախորդի շարունակությունն է լինելու, պատմում է նախագահների, նույնիսկ` նախկին, ծանր ճակատագրի մասին: Այս անգամ ինտրիգը ծավալվում է նախկին նախագահի դստեր առևանգման շուրջը:

Ըստ բրիտանական  The Guardian-ի` հեղինակներին կօգնի առավելագույն իրատեսության հասնել Քլինթոնի դուստրը` Չելսին, ընդ որում` գրքում կլինեն մանրամասներ, որոնց մասին կարող էր իմանալ միայն նախագահը:

Ընթերցողներին ուղղված դիմումի մեջ Բիլ Քլինթոնը շնորհակալություն է հայտնել իր առաջին գրքի նկատմամբ ուշադրության համար: «Ես հավատում եմ, որ ընթերցողները «Նախագահի» դուստրը» գրքից նույնքան հաճույք կստանան, որքան ես` դրա վրա աշխատելիս»,- ասել է նա:

Իսկ Ջեյմս Փաթերսոնը Քլինթոնի հետ համատեղ աշխատանքը որակել է «կարևոր» իր կարիերայի ընթացքում:

Նիկոլն ու կոռոնավիրուսը
2 Հուլիսի 2020, 16:45 Նիկոլն ու կոռոնավիրուսը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica