close
Եղանակը Երևանում
7 Հուլիսի 2020
+30°
+32°Ցերեկ
+19°Գիշեր
weather
close
Փոխարժեք
7 Հլս 2020
USD1484.35
GBP1605.49
EUR1547.07
RUB16.74
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քաղաքապետը պետք է իր կնոջը չափերի մեջ պահի․ ազատված աշխատակիցները բողոքում են

Քաղաքական

25 Մայիսի 2020, 12:35
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քաղաքապետը պետք է իր կնոջը չափերի մեջ պահի․ ազատված աշխատակիցները բողոքում են

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կինը՝ Իվա Մարությանը մշտապես որոշել է կադրային քաղաքականությունը, իսկ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի հին տնօրենը նրա ձեռքում խամաճիկ չդարձավ, այդ պատճառով  նախ՝ նրան հեռացրին աշխատանքից, հետո՝ մեզ․ ըստ Yerkir.am-ի ասաց «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արթուր Աղաբեկյանը՝ կադրային ջարդի ենթարկված աշխատակիցների բողոքի ակցիայի ժամանակ։

Արթուր Աղաբեկյանին և կադրերի բաժնի պետին տարբեր սադրանքներով ստիպել են դիմում դրել, ազատվել աշխատանքից, Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի 3 աշխատակցի ծանուցագրերով են հեռացրել աշխատանքից։

«Առաջինը ինձ է կանչել, փորձեց իր սենյակում սադրել, հունից հանել և ասաց որ ինձ հետ պայմանագիրը պետք է լուծարի։ Նույնիսկ իր սենյակ մտնելիս թույլ էր տալիս, որ հեռախոսը հետս մտցնեի, ասում էր՝ թող դրսում, նոր մտիր։ Երբ ես ասացի՝ լրատվամիջոցների առջև կասեք, ասաց իրենց մի խառնեք»,-ասաց Արթուր Աղաբեկյանը։

Նրանք աշխատանքի են ընդունվել սահմանված մրցույթներին մասնակցելով, տարբեր հանձնաժողովներում հարցազրույցներ անցնելով և վստահեցնում են, որ աշխատում են քաղաքի համար՝ առանց հաշվի առնելու տնօրենի անձը, բայց ՀՈԱԿ-ի նորանշանակ տնօրեն Արա Աղայանը որոշել է, որ այս աշխատակիցները նախորդի՝ Արմեն Բեգոյանի «մարդիկ» են։

Աշխատակիցները համաձայն չեն, որ իրենք ինչ-որ մեկի «մարդիկ» են, ավելին, պնդում են, որ նոր տնօրենը արդեն մեկ ամիս է աշխատանքի է գալիս, բայց իրենց բարևին էլ չի պատասխանում, ոչ էլ ծանոթացել է իրենց հետ՝ եզրակացություններ անելու համար։

«Առաջին օրվանից ինքը և իր բերած անձնակազմը սկսեցին չբարևել աշխատակիցներին։ Մենք մի քանի հոգի ենք ու նույն սենյակում ենք նստում։ Բարևում ես, չի բարևում։ Երբ նախկին տնօրենին ճանապարհեցինք, ինքը ստանձնեց պաշտոնը, աշխատակազմի ղեկավարը խոստացավ, որ կադրային ջարդ չի լինելու, փաստորեն եղավ»,-ասաց բողոքի ակցիայի մասնակից, «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Վարդուհի Մանուկյանը։

Աշխատանքից ազատված՝ կադրերի բաժնի պետը վստահեցրեց, որ ինքը, կադրերի բաժնի պետը լինելով, տեղյակ չի եղել, որ ծանուցագրեր են պատրաստում աշխատակիցներին ազատելու համար։ «Սա այն աշխատակիցներն են եղել, որ ընտրվել են ռեզյումեներով, ոչ մեկին չեն ճանաչել, հերթ են կանգնել դրսում, մտել՝ հարցազրույցի մասնակցել բոլորի նման։ Ընդունվելուց հետո անգամ կորոնավիրուսի պայմաններում եկել են աշխատանքի։ Ես դեռ կհասկանայի այսպիսի մոտեցում, եթե նոր տնօրենին չբավարարեր նրանց աշխատանքը, բայց նա նույնիսկ չծանոթացավ»,-ասաց նա։

Կադրերի բաժնի պետն ու հասարակայնության հետ կապերի բաժնի պետը վստահեցրին, որ քաղաքապետի կինը՝ Իվա Մարությանն ամեն օր գալիս է քաղաքապետարան, ծառայողական մեքենան կայանում է աշխատակիցների մեքենաների համար նախատեսված վայրում և ինքն է որոշում ՀՈԱԿ-ների կադրային քաղաքականությունը, անգամ Արթուր Աղաբեկյանի պաշտոնի համար այլ հավակնորդ ուներ։

«Ես ուղիղ դիմում եմ երկրի վարչապետին․ եթե այս երկում կա արդարություն, Արա Աղայանը պիտի ազատման դիմում գրի և հեռանա։  Ես իմ բաժնի աշխատակիցների աշխատանքը շատ բարձր եմ գնահատում։ Ես խնդրում եմ, եկեք միասին այս քաղաքապետարանում կատարվող ապօրինություններին վերջ տանք, եկեք հետևենք, որ քաղաքապետի կինը չխառնվի որևէ ՀՈԱԿ-ի աշխատանքին, որ ոչ մեկի կինը չխառնվի քաղաքապետարանի աշխատանքին»,-հայտարարեց Արթուր Աղաբեկյանը։

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը, որը միացավ բողոքի ակցիային, հայտարարեց, որ նոր տնօրենի ընտրության մրցույթում ևս քաղաքապետի համակրանքի գործոնը կար և ինքն այդ մասին գրել է։

Նրան դուր չէր եկել նախկին տնօրենին աշխատանքից ազատելու ուղղությամբ քաղաքապետի կնոջ քայլերի մասին հարցին Հայ Մարությանը պատասխանը․ «Վերջին նիստի ժամանակ քաղաքապետը նույնիսկ շատ գռեհիկ արտահայտություն թույլ տվեց այս հարցի մասին, ասաց՝ «աղջիկները իրար մեջ ինչ-որ բան չեն կիսել»․ նկատի ուներ իր կնոջը և նախկին տնօրեն Արմեն Բեգոյանին։ Այն, ինչ այս պահին է կատարվում, իսկապես անթույլատրելի է, Աղայանը հրահանգում է իր սենյակ մտնելիս հեռախոսը թողներ դրսում։ Սա անընդունելի է»։

Թեհմինա Վարդանյանը կասկածի տակ առավ քաղաքապետի պնդումը, թե իր կինը օգնում է քաղաքապետարանի աշխատանքին և նույնիսկ մի քանի միլիարդի ներդրում է բերում։

«Այդ ներդրումների պատմությունն էլ կբացահայտվի, այնպես չէ, որ քաղաքապետի և կնոջ ձեռքբերումն է։ Շատ ուրախ ենք, որ ձեր կինը ձեզ օգնում է, բայց կլինի՞, որ քաղաքային խնդիրների մեջ քիթը չխոթի, որովհետև մասնագետ չէ։ Ես դա համարում եմ աննորմալ։ Քաղաքապետը պետք է իր կնոջը չափերի մեջ պահի, որովհետև քաղաքային տնտեսությունը մասնագիտական է, և որևէ մեկը իրավասու չէ միջամտել նրանց աշխատանքին»,-ասաց Թեհմինա Վարդանյանը։

Ավելի վաղ Yerkir.amանդրադարձել էր «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի նախկին տնօրեն Արմեն Բեգոյանի հավաստիացումներին, որ իրեն աշխատանքից փորձում է ազատել քաղաքապետի կինը, որն Երևանի քաղաքապետարանի աշխատակից չէ։

Մանրամասն՝ տեսանյութում․

Ջահակիրները կը գրեն
7 Հուլիսի 2020, 13:35 Ջահակիրները կը գրեն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica