close
Եղանակը Երևանում
2 Հուլիսի 2020
+26°
+28°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Հլս 2020
USD1482.52
GBP1598.08
EUR1540.76
RUB16.79
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ձեզ համար կառավարությունն ստեղծելու է կրթության և ինքնադրսևորման նորանոր հնարավորություններ. Փաշինյանը՝ շրջանավարտներին

Հասարակություն

25 Մայիսի 2020, 12:40
 Ձեզ համար կառավարությունն ստեղծելու է կրթության և ինքնադրսևորման նորանոր հնարավորություններ. Փաշինյանը՝ շրջանավարտներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձ է հղել շրջանավարտներին՝ «վերջին զանգի» առթիվ:

Շնորհավորանքում ասվում է.

«Սիրելի շրջանավարտներ,

ջերմորեն շնորհավորում եմ ձեզ դպրոցն ավարտելու կապակցությամբ: Ցավոք, ձեզ համար այս կարեւոր օրն այս տարի ստիպված եք տոնել անսովոր պայմաններում՝ պայմանավորված նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության հետ:

Այսօր միեւնույն վայրում ձեր տոնը նշելու եւ ուրախանալու հնարավորություն չունեք, սակայն վստահ եմ՝ հոգեպես միմյանց հետ եք: Հույս ունեմ, որ համատեղ ջանքերի արդյունքում այս իրավիճակը հնարավորինս շուտ կկարգավորվի ու բնականոն կյանքին վերադառնալուն պես, չնայած ուշացումով, այնուամենայնիվ լիարժեք կկարողանաք հավաքվել ու միասին կյանքի կոչել ձեր ավարտական միջոցառումը:

Սիրելի շրջանավարտվեր,

Ձեզ համար Հայաստանի Հանրապետության կառավարությունն ստեղծելու է կրթության եւ ինքնադրսեւորման նորանոր հնարավորություններ եւ մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի Հայաստանը լինի այն վայրը, որտեղ դուք կկարողանաք լիարժեք իրացնել ձեր տաղանդը:

Կյանքի այս ծաղկուն շրջանում դուք պետք է օգտվեք բոլոր հնարավորություններից, որոնք թույլ կտան ստանալ մասնագիտական գիտելիքներ, փորձ եւ նոր հմտություններ։ Հորդորս է, որ այդ ուղղությամբ ներդնեք բոլոր ջանքերը, որպեսզի հետագայում կարողանաք առավել հեշտ հաղթահարել բոլոր դժվարությունները, դառնալ բարձր որակավորմամբ մասնագետներ եւ ձեր կարողություններով նպաստեք մեր երկրի զարգացմանն ու շենացմանը։ 

Սիրելի պատանիներ՝ դուք եք մեր պետության ապագան եւ մենք վստահ ենք, որ ի դեմս ձեզ՝ ունենալու ենք նոր պրոֆեսիոնալներ տարբեր ոլորտներում։

 Կյանքի նոր փուլում մաղթում եմ ձեզ ամենայն հաջողություններ, անսպառ եռանդ եւ երջանկություն։ Սիրում եմ բոլորիդ»:

 
 
Նիկոլն ու կոռոնավիրուսը
2 Հուլիսի 2020, 16:45 Նիկոլն ու կոռոնավիրուսը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica