close
Եղանակը Երևանում
9 Հուլիսի 2020
+30°
+31°Ցերեկ
+21°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Հլս 2020
USD1485.74
GBP1608.34
EUR1547.57
RUB16.82
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Այսօր Կորած երեխաների միջազգային օրն է

Հասարակություն

25 Մայիսի 2020, 11:46
 Այսօր Կորած երեխաների միջազգային օրն է

Մի շարք երկրներում մայիսի 25-ին նշվում է Կորած երեխաների միջազգային օրը (International Missing Children’s Day). այս մասին գրում է Calend.ru-ն, նշելով՝ կորած երեխաների հիշատակին նվիրված միջազգային օր սահմանելու գաղափարը ծագել է Ամերիկայում, իսկ Օրվա խորհրդանիշն է կապույտ անմոռուկը։ 

1979 թվականի մայիսի 25-ին դպրոցից տուն գնալու ճանապարհին անհետացել է 6-ամյա ամերիկացի Էվիան Փեյթսը (Etan Patz), որն այդպես էլ չգտնվեց։ Երեխայի անհետացումից չորս տարի անց՝ 1983 թվականի մայիսին, ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանը Միացյալ Նահանգներում մայիսի 25-ը հայտարարեց Կորած երեխաների ազգային օր։ Հաջորդ տարի՝ 1984 թվականին, ԱՄՆ-ում հիմնադրվեց Կորած ու շահագործման ենթարկված երեխաների որոնումների ազգային կենտրոնը (National Center for Missing and Exploited Children, NCMEC): 1997 թվականի մայիսին ամերիկյան նախաձեռնության օրինակով հիմնադրվեց Կորած ու շահագործման ենթարկված երեխաների որոնման միջազգային կենտրոնը (ICMEC), որի նախաձեռնությամբ էլ ի վերջո մայիսի 25-ը հռչակվեց որպես Կորած երեխաների միջազգային օր։

Ճեմարանին հետ
9 Հուլիսի 2020, 16:22 Ճեմարանին հետ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica