close
Եղանակը Երևանում
16 Հուլիսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հլս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՌԴ Տիվայի հանրապետության ղեկավարը վարակվել է կորոնավիրուսով

Առողջապահություն

25 Մայիսի 2020, 10:45
 ՌԴ Տիվայի հանրապետության ղեկավարը վարակվել է կորոնավիրուսով

ՌԴ Տիվայի հանրապետության ղեկավար Շոլբան Կարա-օլը հայտնել է լուրջ «վարակի» պատճառով իր հոսպիտալացման մասին. այս մասին նա նշել է ВКонтакте-ում տեղադրած տեսաուղերձում։

Ավելի ուշ նրա մամուլի քարտուղարը հստակեցրել է, որ ղեկավարը վարակվել է COVID-19-ով։

Բացի Կարա-օլից հոսպիտալացվել են ևս մի քանի պաշտոնյաներ։

«Կփորձեմ հեռահար ղեկավարել։ Մենք կանցնենք այս փորձությունը, ամեն ինչ լավ կլինի»,-ասել է հանրապետության ղեկավարը, իսկ նրա մամուլի քարտուղար Դոլանա Սալչակը հայտնել է, որ ղեկավարը գտնվում է բժիշկների հսողության տակ, նրա ինքնազգացողությունը նորմալ է։ Տիվայի ղեկավարի պարտականությունները կկատարի նրա առաջին տեղակալ Ալեքսանդր Բրոկերտը։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica