close
Եղանակը Երևանում
16 Հուլիսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հլս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նեթանյահուն խնդրել է իր գործով դատավարությունը հեռարձակել հեռուստատեսությամբ

Աշխարհ

25 Մայիսի 2020, 10:10
 Նեթանյահուն խնդրել է իր գործով դատավարությունը հեռարձակել հեռուստատեսությամբ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարություն է տարածել այն մասին, որ կպահանջի դատարանում իր գործով լսումների ուղիղ հեռարձակում հեռուստաեթերով. այս մասին գրում են իսրայելական լրատվամիջոցները:

Նա, մասնավորապես, նշել է. «Ես խնդրում եմ, որպեսզի ամեն ինչ ցուցադրվի ուղիղ եթերով և առանց գրաքննության․ հեռուստադիտողը պետք է ամեն ինչ իմանա»։

Վարչապետը ժամանել է Երուսաղեմի դատարան, որտեղ մեկնարկում է դատավարությունը, որում նա մեղադրվում է կոռուպցիայի, ֆինանսական խարդախությունների և այլ հանցագործությունների մեջ:

«Ես եկել եմ այստեղ գլուխս բարձր և հպարտ կեցվածքով»,- ասել է Նեթանյահուն։

Ենթադրվում է, որ դատավարությունը երկար կտևի. Նեթանյահուի փաստաբաններն արդեն իսկ հայտարարել են, որ պաշտպանական ռազմավարության որոշման համար իրենցից մի քանի ամիս կպահանջվի:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica