close
Եղանակը Երևանում
16 Հուլիսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հլս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բրազիլիայից ԱՄՆ մուտք գործելը կարգելվի

Աշխարհ

25 Մայիսի 2020, 09:43
 Բրազիլիայից ԱՄՆ մուտք գործելը կարգելվի

Սպասվում է, որ ԱՄՆ կառավարությունը կհայտարարի Բրազիլիայից երկրում մուտքի արգելքի մասին, քանի որ այդ երկիրը համարվում է պանդեմիայով առավել ախտահարված երկիր Հարավային Ամերիկայում. այս մասին հայտնում է Associated Press-ը։

Այդ կապակցությամբ ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ռոբերտ Օ’Բրայանը հայտարարություն է տարածել առ այն, որ ԱՄՆ-ը ցանկանում է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները ամերիկացիներին պաշտպանելու համար։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արդեն արգելել է երկրում մուտքը Մեծ Բրիտանիայի, Եվրոպայի եւ Չինաստանի համար։ Չորեքշաբթի Թրամփը հայտարարել էր, որ դիտարկում է Բրազիլիայից մուտքն արգելելու հավանականությունը։

CBS հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Օ’Բրայանը նշել է, որ նախատեսվում է, որ արգելքը կկրի ժամանակավոր բնույթ։

Հիշեցնենք՝ Բրազիլիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու ավելի քան 347 000 եւ այդ հիվանդության հետեւանքով մահվան 22 000 դեպք։ ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետեւանքով մահվան դեպքերի թիվը հասել է 96 000-ի։

ՈՒՂԻՂ. ԱԺ արտահերթ նիստը
16 Հուլիսի 2020, 13:29 HES_VIDEOՈՒՂԻՂ. ԱԺ արտահերթ նիստը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica