Սուրեն Պապիկյանն այցելել է Արամուսում գործող ասֆալտի գործարան
Տնտեսական

ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Արամուսում գործող ասֆալտի գործարան։ Այս մասին Yerkir.am-ը տեղեկանում է նախարարի ֆեյսբուքյան էջից:
«Այց Բազալտե քարի հանքավայր Արամուսում և ասֆալտի գործարան առաջիկա լայնածավալ ասֆալտապատման աշխատանքներին ընդառաջ:
Շնորհիվ նորագույն տեխնոլոգիաների այս ասֆալտգործարանը ունի առավել որակյալ և էկոլոգիապես մաքուր արտադրողականություն, կարողանում է ժամում արտադրել 240 տոննա ասֆալտ նախկին 50 տոննայի փոխարեն»,- գրել է նա: