close
Եղանակը Երևանում
12 Հուլիսի 2020
+23°
+28°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Հլս 2020
USD1486.73
GBP1613.77
EUR1549.62
RUB16.84
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ընդդիմադիր պատգամավորի ծեծը վարչապետն արդարացրեց քաղաքականապես, ՀՔԾ-ն՝ իրավաբանորեն. Ռուբեն Մելիքյան

Քաղաքական

24 Մայիսի 2020, 14:34
 Ընդդիմադիր պատգամավորի ծեծը վարչապետն արդարացրեց քաղաքականապես, ՀՔԾ-ն՝ իրավաբանորեն. Ռուբեն Մելիքյան

«Իրավական ուղի» ՀԿ նախագահ Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ազգային ժողովում մայիսի 8-ին տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ ՀՔԾ-ի կողմից «Հանցակազմի բացակայություն» հիմքով գործը կարճելուն:

Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպանը գրում է.

««Հանցակազմի բացակայություն» իրավաբանական կոնցեպտը շատ կոնկրետ իմաստ ունի. տեղի է ունեցել ինչ-որ բան, որը, սակայն, հանցագործություն չէ, այսինքն՝ ըստ էության թույլատրելի վարքագիծ է։ Հանգիստ կարելի է նորից նույն բանն անել։

Գոյություն ունեն «հանցակազմի բացակայությանը» շատ մոտ երկու այլ կոնցեպտներ՝ «հանցադեպի բացակայություն» և «ապացույցների անբավարարություն»։ Առաջինը նշանակում է՝ ոչինչ էլ տեղի չի ունեցել, իսկ եթե տեղի ունեցած լիներ՝ կարող է և հանցանք լիներ։ Բայց տեղի չի ունեցել։ Իսկ «ապացույցների անբավարարությունը» նշանակում է՝ չենք կարողացել ապացուցել, որ ինչ-որ բան է տեղի ունեցել։ Եթե կարողանայինք՝ այդ ինչ-որ բանը հանցանք կլիներ։

ՀՔԾ-ն երեկ ազդարարել է, որ մայիսի 8-ին Ազգային ժողովում տեղի ունեցած խմբակային ծեծկռտուքում «հանցակազմը բացակայում է»։ Այսինքն՝ տեղի ունեցածը իրոք տեղի է ունեցել, սակայն այն քրեորեն արգելված, պատժելի վարքագիծ չի եղել, հետևաբար՝ կարելի է առանց վարանելու՝ նույնը կրկնել։

Փաստորեն, ընդդիմադիր պատգամավորի ծեծը մայիսի 8-ին վարչապետն արդարացրեց քաղաքականապես, իսկ 2 շաբաթ անց՝ ՀՔԾ-ն արդարացրեց իրավաբանորեն»։

Երկրպագողներ և ատողներ
11 Հուլիսի 2020, 16:32 Երկրպագողներ և ատողներ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica