close
Եղանակը Երևանում
11 Հուլիսի 2020
+26°
+27°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Հլս 2020
USD1486.73
GBP1613.77
EUR1549.62
RUB16.84
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող դատախազների ցուցակի համալրման նպատակով կանցկացվի բաց մրցույթ

Հասարակություն

24 Մայիսի 2020, 12:37
 Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող դատախազների ցուցակի համալրման նպատակով կանցկացվի բաց մրցույթ

ՀՀ գլխավոր դատախազությունից Yerkir.am-ին հայտնում են, որ դատախազների թեկնածությունների ցուցակը համալրելու նպատակով մրցույթ է հայտարարվել:

««Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով անցկացվող բաց մրցույթի մասին

2020թ. մայիսի 23-ին ուժի մեջ է մտել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը: Նույն օրն ուժի մեջ է մտել նաև նշված օրենքի հետ փոխկապակցված՝ «Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը (ՀՕ-245-Ն), որի հիման վրա անցկացվելու է բաց մրցույթ՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող դատախազների ցուցակի համալրման նպատակով։

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող ստորաբաժանման դատախազ կարող է նշանակվել «Դատախազության մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով նախատեսված պահանջները բավարարող և իրավաբանի մասնագիտական աշխատանքային առնվազն երկու տարվա փորձ ունեցող անձը:

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող դատախազների ցուցակի համալրման նպատակով անցկացվող բաց մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենք (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

դիմում՝ ուղղված ՀՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի նախագահին (ձևը լրացվում է տեղում)․

անձնագիր կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել հանրային ծառայության համարանիշ կամ անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով)․

բարձրագույն իրավաբանական կրթությունը հավաստող փաստաթուղթ (օտարերկրյա պետությունում բարձրագույն կրթություն ստացածների համար՝ փաստաթուղթ նրանց կրթության որակավորման աստիճանների համարժեքության և դիպլոմների ճանաչելիության մասին, ինչպես նաև՝ օտարալեզու փաստաթղթի նոտարական կարգով հաստատված թարգմանությունը)՝ պատճենով (պատճեններով)․

հավակնորդի կենսագրական տվյալները պարունակող քարտ՝ իր կողմից իրավաբանի կոչում ձեռք բերելուց հետո իրականացված մասնագիտական իրավաբանական գործունեության նկարագրությամբ՝ կցելով համապատասխան ապացույցներ (այդ թվում՝ պաշտոնի անձնագիր կամ այլ փաստաթղթեր, որոնք հավաստում են մասնագիտական իրավաբանական ստաժ դիտարկվող աշխատանքում աշխատանքային պարտականությունները) (տե՛ս՝ Ծանոթություն 1).

ինքնակենսագրություն.

արական սեռի հավակնորդի համար՝ նախատեսված կարգով պարտադիր զինվորական ծառայություն անցած լինելու կամ օրենքով նախատեսված կարգով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված լինելը կամ տարկետում ունենալը հավաստող փաստաթուղթ` պատճենով (պատճեններով)․

դատախազի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների բացակայության մասին ՀՀ կառավարության սահմանած կարգով տրված փաստաթուղթ (տե՛ս՝ Ծանոթություն 2)․
իրավաբանական գիտությունների թեկնածուի կամ դոկտորի գիտական աստիճանի առկայությունը հավաստող փաստաթուղթ (եթե հավակնորդը իրավաբանական գիտությունների թեկնածու կամ դոկտոր է), իսկ «Դատախազության մասին» օրենքի 38-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված դեպքում` նաև գիտական գործունեության առնվազն չորս տարվա ստաժի առկայությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով (պատճեններով)․

տեղեկանք ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունից՝ միայն ՀՀ քաղաքացի հանդիսանալու վերաբերյալ․

մեկ լուսանկար՝ 3X4 չափսի․

հավակնորդը կարող է ներկայացնել երաշխավորագրեր, որոնք, իր կարծիքով, կարող են նշանակություն ունենալ ընտրության գործընթացում․

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով նախատեսված բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկ:

Հարցաթերթիկը լրացնելու համար անհրաժեշտ է մուտք գործել հղումով, և հետևելով հարցաթերթիկի էլեկտրոնային լրացման ցուցումներին,   լրացնել այն և տպված ու ամեն էջը ստորագրված տարբերակով ներկայացնել ՀՀ գլխավոր դատախազություն, իսկ դրա էլեկտրոնային ֆայլն ուղարկել [email protected]tor.am էլեկտրոնային փոստի հասցեին կամ էլեկտրոնային կրիչով մյուս փաստաթղթերի հետ միասին ներկայացնել ՀՀ գլխավոր դատախազություն: Հարցաթերթիկը լրացնելու հետ կապված հարցեր առաջանալու դեպքում կարող եք զանգել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ հետևյալ հեռախոսահամարներով՝ 010 59-02-44, 010 59-02-45:

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2020թ. հունիսի 3-ը ներառյալ, աշխատանքային օրերին՝ ժամը 09։30-ից մինչև 17։30-ն (ընդմիջում՝ 13:00-14:00):

Մրցույթն անցկացվելու է 2020թ. հունիսի 29-ից մինչև հուլիսի 1-ը:

Մրցույթը տեղի է ունենալու Արդարադատության ակադեմիայի շենքում (ք. Երևան, Փիրումյանների 9):

Մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնում է ՀՀ դատախազության անձնակազմի կառավարման վարչությունը (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5, հեռ.՝ 010 511-541, 010 511-698, 010 511-538, էլեկտրոնային փոստի հասցե՝ [email protected]):

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակը համալրելու համար բաց մրցույթի անցկացման կարգը (այդ թվում՝ հարցաշարը) հասանելի է ՀՀ դատախազության պաշտոնական ինտերնետային կայքում հետևյալ հղումով»,- նշված է դատախազության տարածած հայտարարության մեջ:

Մենախօսութիւններ
11 Հուլիսի 2020, 11:54 Մենախօսութիւններ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica