close
Եղանակը Երևանում
13 Հուլիսի 2020
+20°
+28°Ցերեկ
+19°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Հլս 2020
USD1486.73
GBP1613.77
EUR1549.62
RUB16.84
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ջրաղացպանը. Ս. Ղարաբաղցյան

Հասարակություն

24 Մայիսի 2020, 12:20
 Ջրաղացպանը. Ս. Ղարաբաղցյան

Գրող, հրապարակախոս Սպարտակ Ղարաբաղցյանը գրում է.

«...Ջրաղացպան ՀԱՅԿԸ աղում էր գյուղի ցորենը, ու ալյուրի փոշին նստում էր նրա մազերին: Իրիկունները, երբ տուն էր գնում, կինը՝ ՀԱՅԿԱՆՈՒՇԸ, ամուսնու ձեռ ու գլխին ջուր էր ածում, և ԱԼՐԱԹԱԹԱԽ ձեռքերն ու մազերը որքան էլ մաքրվեին, միևնույն է, բարի ու սուրբ գործ հաստատող կնիքի պես էլի մի պտղունց ալրափոշի էր մնում ՋՐԱՂԱՑՊԱՆԻ վրա: Այդ լուսավոր ԿՆԻՔՈՎ է կնքված եղել նրա ՏՈՀՄԸ ի վերուստ, և ջրաղացպան ՀԱՅԿԻ տոհմն ասես աշխարհ էր եկել ԱՇԽԱՐՀԻ ՑՈՐԵՆՆ աղալու ու պիտի մնար, քանի դեռ մի հատիկ ՑՈՐԵՆ ԿԱ ԱՇԽԱՐՀՈՒՄ....

Բայց ճիշտ հակառակն է պատահել.  ՋՐԱՂԱՑՊԱՆ ՀԱՅԿԻ ալրաղաց գերդաստանից մի ՀԱՏՒԿ ՑՈՐԵՆԻ պես ինքն է մանցել, հրաշքով փրկվել, հետո ծիլ տվել ու հասակ առել, ՀԱՍԿ դառել.... Աշխարհում ջրաղացպան ՀԱՅԿԻ ալրաթաթախ ՏՈՀՄԻՑ բացի արնաշաղախ ցեղեր էլ կան ու ինչքան էլ լվացվեն, մաքրվեն նրանք, մեկ է, էլի մի պուտ անմեղ արյուն է մնում նրանց վրա՛ ոճրագործություն հաստատող Սև ԿՆԻՔԻ պես....
Ջրաղացպան ՀԱՅԿԻ պինդ ու առողջ ձեռքերն աշխարհում միայն բարություն են արարել: Բարությունն էլ տոհմիկ էր, ժառանգված, որ նստել էր նրա արյան մեջ ու թանձրացել... Նրան գյուղում «ԹՈՒՐՔԻ ՓԱՓԱԽ ՀԱՆՈՂ» էլ էին ասում, որ լեգենդի պես մի բան էր դառել այդ պատմությունը: Չգիտեիր, հավատա՞լ, թե՞...

Ջրաղացպան Հայկի ջահել և ուժեղ տարիներն նրա բազկի հետ չափվող չի եղել: Ոչ միայն նրա բարության, այլև ուժի համբավն էր դուրս եկել գյուղից: ՑՈՐԵՆԸ ՀԱՑ Է, ՀԱՑԸ՛ սրբություն, ու նա հաշվի չէր առնում, ջրաղաց եկողը հայ է, թե...

Օրերից մի օր ՑՈՐԵՆԻ պարկերով բեռնավորված մի ձի է կանգնում ջրաղացի դռանը: Փափախավոր ձիատերը ներս է մտնում ու հրամայում ջրաղացպանին՛ բեռնաթափել ձին, ու ցորենը ներս բերել:

Պտտվող ջրաղացքարերի աղմուկը Հայկին խանգարում է լսել: Փափախավորը մոտենում է աղմկող քարերի կողքին կանգնած ջրաղացպանին ու նույն անբարտավան տոնով կրկնում ասածը: Առանց ասելու էլ ջրաղաց եկողներին նա միշտ օգնում էր ցորենը ներս բերել, հետո աղացած ալյուրը բարձել ձիերին, ուղտերին կամ էլ ջորիներին, նայած. թե ինչով էին գալիս հաճախորդները... Արյունը ծառս է լինում ջրաղացպանի ջահել երակներում, մինչև հիիմա նրան ոչ մեկը չի հրամայել, չի ծաղրել: Հայկի պինդ ու ջլոտ ուտ մատները սեղվում են, բռունցք դառնում, և ուր որ է պիտի իջներ փափախավորի ճակատին, բայց հազիվ զսպում է իրեն... Բնությունը նրան ուժ էր պարգևել, իսկ ՏԵՐՆ ի վերուստ ՋՐԱՂԱՑՊԱՆ ԿԱՐԳԵԼ... Հայկը ձեռքը դնում պտտվող քարին. մի կողմից բարկությունից կրկնապատկված բնական ուժը, մյուս կողմից վիրավորված ինքնասիրությունը կանգնեցնում են պտտվող հսկա քարը...

Փափխավորը զարմանքից չռում է աչքերը. «ԴԵ, ՀԻՄԻ ԱՍԵԼԻՔԴ ԱՍԱ»,- պնդում է Հայկը:

Հաճախորդը խեղճացած, կմկմալով ասո ւմ է, որ ցորեն է բերել աղալու, ի՞նչ անի, ներս բերի՞, թե սպասի...

Ջրաղացպանը թողնում է կանգնեցրաց քարը ու ձեռքով նշան անում, որ փափախավորը հետևի իրեն: Փափախավորը հլու-հնազանդ հետևում է նրան: Ջրաղացի մի անկյունում իրենց պարտքը կատարած լռել էին հին քարերը: Նրանք դեռ ՄԵԾ ՀԱՅԿԻ՛ ջրաղացպանի պապի օրոք էին պտտվել...

Հայկի երակներում ծառս եղած ու ըմբոստացած արյունը դեռ չէր հանդարտվել, չէր հաշտվել վիրավորանքի հետ: Ջրաղացպան ՀԱՅԿԸ մի ձեռքով բարձրացնում է քարերից մեկը, մյուս ձեռքով հանում եկվորի փափախն ու դնում քարի տակ. «ՄԻՆՉև ՓԱՓԱԽԴ ՉՀԱՆԵՍ, ԵՍ ՔՈ ՑՈՐԵՆԸ ԱՂԱՑՈՂԸ ՉԵՄ»,- ասում է ու գնում իր գործին:

... Այս է ՋՐԱՂԱՑՊԱՆ ՀԱՅԿԻ լեգենդ դարձած պատմությունը, որ պատմում են ամենուր, պատմում... բայց մինչև վերջ չեն հասցնում, չեն ասում, որ նենգ ու հիշաչար փափախավորը իր ցեղակիցներին հավաքած, մի օր էլ եկել է քարի տակից հանելու, փրկելու իր «պատիվը»... Բայց էլի ուժները չի պատել բարձրացնելու ջրաղաց քարը ու չարությունից ՋՐԱՂԱՑՊԱՆ ՀԱՅԿԻ ալրաթաթախ տոհմն են սրի քաշել... ՈՒ ինչքան էլ հիմա լվացվում, մաքրվում են նրանք, մեկ է, էլի մի պուտ անմեղ արյուն է ծանրանում նրանց վրա՛ ոճրագործություն հաստատող Սև ԿՆԻՔԻ ՊԵՍ:

Գյուղում, երբ ձյուն է գալիս, ասում են, ՋՐԱՂԱՑՊԱՆ ՀԱՅԿԻ ԱԼՐԱԱԹԱԹԱԽ ԵՐԿՐԻ ԱԼՐԱՓՈՇԻՆ Է ՃԵՄԱԿ ՄՈԽՐԻ ԽԵՍ ԹԱՓՎՈՒՄ ԱՇԽԱՐՀԻՆ...

(ԱՐԵՎԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԸ) շարքից. ՍՊԱՐՏԱԿ ՂԱՐԱԲԱՂՑՅԱՆ»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica