close
Եղանակը Երևանում
12 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սովորական կենսագրություն, որը հերոսական դարձավ, երբ հնչեց պատերազմի կոչնակը. այսօր Սմբատ Թաթոսյանի ծննդյան օրն է

Հասարակություն

23 Մայիսի 2020, 16:09
 Սովորական կենսագրություն, որը հերոսական դարձավ, երբ հնչեց պատերազմի կոչնակը. այսօր Սմբատ Թաթոսյանի ծննդյան օրն է

Այսօր ազատամարտիկ, ՀՅԴ անդամ Սմբատ Թաթոսյանի ծննդյան օրն է, նա կդառնար 59 տարեկան

Սմբատ Թաթոսյանը ծնվել է 1961 թվականին Արարատի մարզի Նոր Կյանք գյուղում: Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը, իսկ զինվորական ծառայությունից հետո՝ Երևանի պետհամալսարանի աշխարհագրության ֆակուլտետը: Մարզի դպրոցներում մանկավարժ է եղել:

Ամենասովորական կենսագրություն, որը հերոսական դարձավ, երբ հնչեց պատերազմի կոչնակը: 1988 թվականի շարժման սկզբին զինվորագրվելով ազգային-ազատագրական պայքարին՝ Արարատի մարզի կամավորական ջոկատների կազմակերպիչը, ոգեշնչողն ու մասնակիցը դարձավ: Իր զինակիցների հետ մարտնչեց Երասխավանի պաշտպանական մարտերում, 1990-ից՝ Շահումյանում, Բուզլուխում: Թաթուլ Կրպեյանի զոհվելուց հետո նույն ջոկատի հրամանատարն էր:
1992-ին մասնակցել է Խոջալուի գործողությանը, Շուշիի, Ասկերանի, Հադրութի, Լաչինի ազատագրմանը: Գետաշեն-Մարտունաշեն ռազմական խորհրդի անդամ էր, զենք-զինամթերքի պատասխանատուն՝ Գետաշենում, Շուշիի առանձնակի գումարտակի առաջին վաշտի գրոհային դասակի հրամանատար…

Զինադադարից հետո թվում էր, թե հայրենիքի հանդեպ ունեցած նրա որդիական պարտքը լիաբուռն հատուցած Սմբատն այլևս երկմտելու առիթ ու կարիք չուներ և պիտի շարունակեր մանկավարժի իր՝ հարկադրաբար ընդհատված ուղին: Բայց հավատարիմ մնալով իր գաղափարներին՝ նա, թողնելով հայրենի գյուղը, ընտանիքով տեղափոխվեց ազատագրված Արցախ՝ Լաչին (Բերձոր): Հայրենի հողը շենացնելու մոլուցքով տարված չափսոսաց ոչինչ, անվերապահորեն նվիրվեց Քաշաթաղի շրջանի Քարեգահ գյուղի զարգացմանը, որտեղ գյուղապետ էր նշանակվել: Մեծ նպատակներ ուներ իրագործելու, բայց… հայոց ազատամարտի երկնակամարում բռնկված ասուպի հետագիծն այդպես էլ հանկարծակի ընդհատեց ողբերգական ավտովթարը:
Նա աշխարհին որպես պարգև թողեց 3 զավակ՝ Նելլի դուստր ու Հայկ, Դավիթ եղբայրներ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica