close
Եղանակը Երևանում
2 Հուլիսի 2020
+18°
+28°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Հլս 2020
USD1482.52
GBP1598.08
EUR1540.76
RUB16.79
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՅԴ-ի դեղին քարտից մեկ տարի անց. ճիշտ կանխատեսումներ, համընդհանուր մղձավանջ և հիասթափություն

Քաղաքական

23 Մայիսի 2020, 12:37
 ՀՅԴ-ի դեղին քարտից մեկ տարի անց. ճիշտ կանխատեսումներ, համընդհանուր մղձավանջ և հիասթափություն

Լրացավ ուղիղ մեկ տարին։ 2019 թ. մայիսի 23֊ին ՀՅԴ Հայաստանի կառույցը Ազատության հրապարակում հրավիրված բացառիկ հանրահավաքի ժամանակ վեր հանեց բոլոր այն արատավոր երևույթները, այն վտանգավոր գործընթացներն ու զարգացումները, որոնք առկա էին երկրում և հետևանք՝ իշխանությունների անլուրջ, իսկ որոշ դեպքերում էլ՝ միտումնավոր վարքագծի ու գործողությունների։

Ելնելով վերոնշյալից՝ ՀՅԴ-ն, հանրագումարի բերելով հանրահավաքում հնչած մտքերն ու տրամադրությունները, 2018 թ. իշխանափոխությունից ուղիղ մեկ տարի անց դեղին քարտ ցույց տվեց նոր իշխանություններին՝ կոչ անելով լրջանալու։ ՀՅԴ-ի դեղին քարտն ամենևին ինքնանպատակ չէր, այն իրականում ժամանակ և հնարավորություն էր, որոնց միջոցով իշխանությունները պարտավոր էին ականջալուր լինել փորձառու քաղաքական ուժին, սթափվել և անցնել երկրի զարգացման իրական օրակարգերի առաջադրմանն ու իրագործմանը։

Հանրահավաքից անցել է ուղիղ մեկ տարի, և հանրությունն արդեն անզեն աչքով կարող է արձանագրել՝ ոչ միայն իրական և տեղին էին ՀՅԴ-ի մտահոգությունները, այլև, ցավոք, ճշգրիտ էին կանխատեսումները։ Լրջանալու փոխարեն հասարակության շրջանում է'լ առավել խորացնելով թշնամանքն ու ատելությունը, պետության զարգացման իրական օրակարգերի փոխարեն տառապելով անձնական վրիժառությամբ և այդ հողի վրա իրականացնելով «պարտիզանական», ընտրովի գործողություններ, պետական ինստիտուտների անկախության ապահովման փոխարեն դրանք վերածելով անձնական քմահաճույքներն ու պալատական հրահանգները կատարող հիմնարկների, իշխանությունները երկիրը սրընթաց կերպով տանում են դեպի անդունդ։

Մեկ տարվա հեռավորությունից կարելի է փաստել՝ ՀՀ նոր իշխանություններն արդեն բավական հին են, լիարժեք ձախողված, իսկ երկիրը՝ համընդհանուր ճգնաժամի մեջ։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica