close
Եղանակը Երևանում
8 Հուլիսի 2020
+21°
+33°Ցերեկ
+21°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Հլս 2020
USD1485.12
GBP1605.43
EUR1546.92
RUB16.72
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ուկրաինան, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Էստոնիան չեն մասնակցել ՄԱԿ-ի ԱԽ՝ Ղրիմի հարցով նիստին

Աշխարհ

23 Մայիսի 2020, 10:41
 Ուկրաինան, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Էստոնիան չեն մասնակցել ՄԱԿ-ի ԱԽ՝ Ղրիմի հարցով նիստին

Ուկրաինան, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Էստոնիան հրաժարվել են մասնակցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ Ղրիմի հարցով նիստին, որը նախաձեռնել էր Ռուսաստանը: Այս մասին, ըստ yerkir.am-ի, հայտնում է gazeta.ru-ն՝ ՌԴ-ում ՄԱԿ-ի ներկայացուցչության հայտարարությանը հղումով։

Այդ երկրների պատվիրակությունները խախտել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պրակտիկան, ըստ որի՝ բոլոր անդամները մասնակցում են հանդիպումներին՝ անկախ այն բանից՝ հաստատո՞ւմ են քննարկման թեման, թե՞ ոչ։

«Մենք ցավում ենք, որ մեր ուկրաինացի գործընկերները, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի և Էստոնիայի ներկայացուցիչները չհարգեցին մեր հանդիպումը և ներկա չեղա»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ այս դեպքից հետո Ռուսաստանի Դաշնությունը չի մասնակցելու Էստոնիայի մշտական առաքելության կազմակերպած միջոցառմանը: 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica