close
Եղանակը Երևանում
7 Հունիսի 2020
+16°
+28°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
7 Հնս 2020
USD1481.74
GBP1608.44
EUR1546.00
RUB17.01
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանի և Արցախի իշխանությունների միջև արդյունավետ համագործակցության անհրաժեշտ բոլոր նախադրյալները կան. կայացել է Նիկոլ Փաշինյանի և Արայիկ Հարությունյանի առանձնազրույցը

Քաղաքական

22 Մայիսի 2020, 20:22
 Հայաստանի և Արցախի իշխանությունների միջև արդյունավետ համագործակցության անհրաժեշտ բոլոր նախադրյալները կան. կայացել է Նիկոլ Փաշինյանի և Արայիկ Հարությունյանի առանձնազրույցը

Ստեփանակերտում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի առանձնազրույցը: Այս մասին Yerkir.am-ին տեղեկացնում են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Պարոն Վարչապետ, նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել երդմնակալության արարողությանը Ձեր մասնակցության և այն խոսքերի, մտքերի համար, ոոոնք Դուք արտահայտեցիք: Դրանք երկրի առաջնորդի անկեղծ խոսքեր էին, այդ ամենը ես մտահոգության և խորհուրդների տիրույթում եմ դիտարկում և ուզում եմ այսօր ևս հայտարարել, որ պատրաստակամ եմ կիսելու այն բեռը, խնդիրները, որոնք այսօր ծառացած են հայ ժողովրդի, Հայաստան աշխարհի վրա: Շնորհակալություն եմ հայտնում մասնակցության համար»,- նշել է Արայիկ Հարությունյանը:

«Շնորհակալ եմ մեծարգո պարոն նախագահ: Նախ թույլ տվեք ևս մեկ անգամ շնորհավորել Ձեզ Արցախի Հանրապետության նախագահ ընտրվելու և պաշտոնամուտի առիթով: Երեկ իսկապես պաշտոնամուտի տպավորիչ միջոցառումներ տեղի ունեցան և տպավորիչ առաջին հերթին բովանդակության առումով: Մինչ քայլում էինք այստեղ, ես ասացի, որ Արցախում հաստատված է շատ լավ մթնոլորտ և կարծում եմ, որ մեր խնդիրն այս մթնոլորտն այս մակարդակի վրա պահելն է և ավելի զարգացնելը: Եվ իհարկե շատ կարևոր եմ համարում, որ Հայաստանի և Արցախի իշխանությունների միջև արդյունավետ համագործակցություն տեղի ունենա, դրա համար կան անհրաժեշտ բոլոր նախադրյալները: Համոզված եմ` այդպես էլ կլինի»,- իր հերթին նշել է վարչապետ Փաշինյանը:

«Միանշանակ համակարծիք եմ պարոն վարչապետ: Մեր հասարակությանը ես դիտարկում եմ որպես մեկ ամբողջություն, չկա Հայաստանի ժողովուրդ, Արցախի ժողովուրդ, կա հայ ժողովուրդ և մենք այդ սկզբունքից ելնելով պետք է պահենք մթնոլորտը, զարգացնենք: Այն նախադրյալները, որոնք այսօր ստեղծված են Արցախում ոչ միայն բարոյահոգեբանական, այլև տնտեսության զարգացման, սոցիալական ծրագրերի, հայրենադարձության առումով, ամեն ինչ հնարավոր է իրականացնել համատեղ աշխատանքի շնորհիվ: Նորից շնորհակալություն եմ հայտնում պարոն վարչապետ»,- եզրափակել է Արցախի նորընտիր նախագահը:

Այնուհետև Նիկոլ Փաշինյանը և Արայիկ Հարությունյանը հանդիպումը շարունակել են Հայաստանի և Արցախի արտաքին գործերի նախարարներ` Զոհրաբ Մնացականյանի և Մասիս Մայիլյանի մասնակցությամբ:

Իրական և վիպական Դրոն
6 Հունիսի 2020, 15:48 Իրական և վիպական Դրոն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica