close
Եղանակը Երևանում
10 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դատապարտյալների հիվանդանոցի հիվանդասենյակում հայտնաբերվել է թաքստոց՝ արգելված իրերով

Հասարակություն

22 Մայիսի 2020, 18:52
 Դատապարտյալների հիվանդանոցի հիվանդասենյակում հայտնաբերվել է թաքստոց՝ արգելված իրերով

ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, մայիսի 22-ին՝ ժամը 09։30-ի սահմաններում, վիրաբուժական բաժանմունքի հիվանդասենյակներից մեկի վարդակի հետնամասում հայտնաբերել են պատի մեջ փորված թաքստոց:

Քրեակատարողական ծառայությունը տեղեկացնում է, որ  առգրավել են կտորի պատյանում պահված բջջային հեռախոս՝ 2 բաժանորդային քարտերով և 8 GB հիշողությամբ կրիչով, բջջային հեռախոսի 4 լիցքավորիչ, լիցքավորման 4 լար, 4 ականջակալ և 1 անլար ականջակալ։ Նույն հիվանդասենյակի սեղանի տակից էլ հայտնաբերվել է մոտ 5 սմ շեղբով ինքնաշեն դանակ։ Հիվանդասենյակում պահվող դատապարտյալ Ա. Վ.-ն հայտնել է, որ հայտնաբերված արգելված իրերը պատկանում են իրեն։

Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica