close
Եղանակը Երևանում
22 Սեպտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հին եգիպտական սարկոֆագի սև հեղուկի գաղտնիքը բացահայտվել է

Աշխարհ

22 Մայիսի 2020, 16:34
 Հին եգիպտական  սարկոֆագի սև հեղուկի գաղտնիքը բացահայտվել է

Բրիտանական թանգարանը հրապարակել է Հին Եգիպտոսի քրմերից մեկի սարկոֆագում հայտնաբերված սև հեղուկի հետազոտության արդյունքները. ըստ yerkir.am-ի` հայտնում է «Ռոսիյսկայա գազետա»-ն:

2018 թվականի պեղումների ժամանակ հայտնաբերվել էր սև անսովոր սարկոֆագ, որում գիտնականները հայտնաբերել էին երկու տղամարդու և մեկ կնոջ` տարօրինակ հեղուկի մեջ լողացող մնացորդներ: Հեղուկն ուղարկվել էր հետազոտության:

Դրա արդյունքները ներկայացրած` հետազոտողների խմբի ղեկավար Քեյթ Ֆուլչերի խոսքով` սև հեղուկը, որպես այդպիսին, գիտնականների համար սենսացիա չէ: Դրա մնացորդները, հաճախ` չորացած վիճակում, հայտնաբերվել են նաև ավելի վաղ: 2018-ին հայտնաբերված սարկոֆագի անսովոր սև գույնն էր շարժել գիտնականների հետաքրքրությունը: Պարզվել է, որ սարկոֆագը հատուկ լուծույթով է պատված:

Բրիտանական թանգարանի մասնագետները վերլուծության են ենթարկել փարավոնների 22-րդ հարստության (900-750 թթ. մ.թ.ա.) ժամանակաշրջանի 12  սարկոֆագից վերցված «սև լորձի» 100 նմուշ, այդ թվում`  համարյա 3000 տարի առաջ մահացած Ջեդհոնսու-էֆ-անկի, որը Կառնակում Ամոնի տաճարի քուրմն էր: Մահվանից հետո նրա մարմինը զմռսել էին, պատել բարակ պատանքով ու դրել գիպսից ու վուշից պատրասված պատյանի մեջ: Այնուհետև քրմի մարմինը նկարազանդել էին վառ գույներով, դեմքին ոսկե դիմակ դրել, իսկ պատյանը տեղավորել սարկոֆագի մեջ ու վրան մի քանի լիտր կպչուն սև նյութ լցրել: Այն, սառելով, «ցեմենտել էր» պատյանը:

Այդ և այլ սարկոֆագներից վերցված հեղուկը հետազոտվել է գազային քրոմատոգրաֆիայի մեթոդով, որը պարզել է դրանց քիմիական բաղադրությունը:

Ըստ Ֆուլչերի` «լորձը» բաղկացած է բուսական և կենդանական յուղերից, ծառի խեժից, մեղրամոմից ու բիտումից: Հստակ համադրություն չկա, տարբեր դամբարաններում տարբեր է, բայց բաղադրությունը մշտապես նույնն է:

Ըստ գիտնականի` հնարավոր է, որ եղել են նաև այլ բաղադրանյութեր, սակայն դրանք կարող էին 3000 տարվա ընթացքում ցնդել կամ աննշմար քանակների հասնել:

Սև հեղուկի որոշ բաղադրանյութեր հանդիպում են միայն Եգիպտոսի սահմաններից դուրս: Այսպես` պիստակի ու փշատերև ծառերից ստացված խեժը հավանորեն ներմուծվել էր Իսրայելի և Լիբանանի ներկայիս տարածքներից: Բիտումը եգիպտացիները բերում էին Մեռյալ ծովից: Հին հունական տեքստերում կա նկարագրություն, թե ինչպես են մարդիկ Մեռյալ ծովի մակերեսին լողացող բիտումի կտորները կտրատում ու վաճառում Եգիպտոսին:

Սև հեղուկի կիրառումը հուղարկավորության արարողության տարբեր փուլերում գիտնականները կապում են Օսիրիս աստծո պաշտամունքի հետ: Նա խորհրդանշում էր  մահն ու վերածնունդը: Հին եգիպտական տեքստերում Օսիրիսին հաճախ անվանում են «սև», իսկ հնագույն նկարներում նա պատկերված է սև մումիայի տեսքով: 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica