close
Եղանակը Երևանում
29 Մայիսի 2020
+17°
+30°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Մայ 2020
USD1483.91
GBP1597.53
EUR1533.66
RUB16.83
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սոցիալական հեռավորությունը պետք է պահպանվի ամենուր․ Արսեն Թորոսյանը՝ Արցախի անդիմակ խնջույքի մասին

Տեսանյութ

22 Մայիսի 2020, 16:12
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սոցիալական հեռավորությունը պետք է պահպանվի ամենուր․ Արսեն Թորոսյանը՝ Արցախի անդիմակ խնջույքի մասին

Արցախում առանց սոցիալական հեռավորության խնջույքի նկարի մեկնաբանություն եղել է, ես չեմ ուզում անդրադառնալ դրան, բայց համարում եմ, որ սոցիլական հեռավորությունը պետք է պահպանվի ամեն տեղ և ամենուր և բոլորս պետք է օրինակ ծառայենք՝ առանց բացառությունների՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, որը մասնակցում էր Հանրային խորհրդի առցանց նիստին։

«Թավշյա կարանտին» որակմանը ևս չցանկացավ անդրադառնալ՝ նշելով, որ ոստիկանությունը կարող է ավելի շատ ինտերվենցիա անել և փողոցում ամեն մեկին, ով մետր ու կես հեռավորությամբ է կանգնած՝ մոտենալ ու պահանջել 2 մետր հեռավորություն պահել, բայց, ըստ նրա, եթե մենք բոլորս չփորձենք դառնալ շվեդական հասակության նման ոչ մի ոստիկանական մահակ չի ազդի։

Թորոսյանի կարծիքով՝ բավական լավ և աստիճանաբար ավելի լավ սոցհեռավորությունը պահպանվում է փակ տարածքներում, քանի որ պետությունը իր վարչական ռեսուրսը խիստ կիրառում է և տուգանում տնտեսվարողներին կանոնները չպահպանելու համար,

Հայաստան վերադարձող միգրանտներին հյուրանոցներում չեն տեղավորում, հյուրանոցներ են տանում միայն դրական ախտորոշում ունեցողներին։ Արսեն Թորոսյանը դեմ է միգրանտների մեծաթիվ վերադարձին, ասենք, օրական 1000 հոգի, քանի որ համարում է, որ թիվը պետք է լինի կառավարելի՝ 2 օրը մեկ 1 ինքնաթիռ։

Այս պահին, ըստ նրա, այդպես էլ արվում է՝ 2 օրը մեկ 220 հոգի վերադառնում է Մոսկվա-Երևան, ինչպես նաև Մինսկ-Երևան չվերթներով։

«Բայց պետք է գան, առնվազն 2 շաբաթ մնան տանը»,-ասաց նախարարը։

Նշենք, որ Արցախում հայկական երկու հանրապետությունների բարձրաստիճան պաշտոնյաների առանց դիմակի ու սոցիալական հեռավորություն պահպանելու բազմամարդ խնջույքի նկարի առիթով առցանց մեկնաբանություն էր հնչեցրել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատճառաբանելով, որ Արցախի Հանրապետությունում պարետի կարգավորումներն այլ են։ Այնինչ, Արցախի պարետի որոշումը ևս պարտադրում է զանգվածային միջոցառումները սահմանափակել ընդամենը 20 մարդու ներկայությամբ։

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica