close
Եղանակը Երևանում
29 Մայիսի 2020
+20°
+30°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Մայ 2020
USD1483.91
GBP1597.53
EUR1533.66
RUB16.83
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Ազնավուր» հիմնադրամը հետաքրքիր նախաձեռնություններով է տոնում շանսոնյեի 96-ամյակը

Մշակույթ

22 Մայիսի 2020, 15:58
 «Ազնավուր» հիմնադրամը հետաքրքիր նախաձեռնություններով է տոնում շանսոնյեի 96-ամյակը

Մեծանուն երգիչ, կոմպոզիտոր, բանաստեղծ, դերասան, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրը, որը երգում էր մարդկային հույզերի, անհատի և մարդկության ամենանվիրական զգացմունքների, սիրո և հայրենիքի մասին, մայիսի 22-ին կտոներ ծննդյան 96-ամյակը:

Շանսոնյեի ծննդյան առթիվ «Ազնավուր» հիմնադրամը հանդես կգա մի շարք նախաձեռնություններով:

Առցանց համերգ՝ համաշխարհային արտիստների մասնակցությամբ

Մայիսի 22-ին՝ Երևանի ժամանակով 21:00-ին հիմնադրամն արտիստի բոլոր երկրպագուներին հրավիրում է առցանց համերգով տոնել Ազնավուրի ծննդյան օրը:

Համերգին արվեստասերները կարող են միջազգային համբավ ունեցող արտիստների կատարմամբ ունկնդրել  շանսոնյեի տարբեր ստեղծագործություններ:

Համերգի կազմակերպիչն է «Ֆրանկ Էվենըման» ընկերությունը (Մարսել, Ֆրանսիա): Մասնակցում են այնպիսի անվանի երգիչներ, ինչպիսիք են Հելեն Սեգարան, Ֆրեդերիկ Զեյթունը, Ժոանա Մանդիլը, Նարինե Դովլաթյանը, Ժերար Ֆերեն, Ամանդին Բուրժուան, Նաեստրոն, Միշել Լեեբը և այլք։

Հիմնադրամի եզակի նախագծերի ներկայացում նոր գործարկված կայքում

Շառլ Ազնավուրի և նրա որդու՝ Նիկոլա Ազնավուրի ստեղծած հիմնադրամի հիմնական նպատակն է շարունակել մի շարք կրթական, մշակութային և սոցիալական նախագծերի իրականացումը, որոնք արտիստը նախաձեռնել էր դեռ մի քանի տասնամյակ առաջ: Հիմնադրամի առաքելության մեկ այլ հիմնական բաղադրիչն է Շառլ Ազնավուրի մշակութային և մարդասիրական արժեքների պահպանումն ու տարածումը:

Կայքը հնարավորություն է տալիս ծանոթանալու Ազնավուրի կենսագրության պակաս հայտնի փաստերին, բացահայտել նրա արժեքներն ու փիլիսոփայությունը, ինչպես նաև երաժշտության, կինոյի և գրականության ոլորտներում կատարած հսկայածավալ աշխատանքը:

Այն նաև եզակի հարթակ է, որը հնարավորություն կտա այցելուներին հետևել ամբողջ աշխարհում «Ազնավուր» հիմնադրամի գործունեության մասին նորություններին՝ ներառյալ նախագծերի առաջընթացի մասին հաշվետվությունները և տեղեկություններ առ այն, թե ինչպես ներգրավվել հիմնադրամի առաքելության և աշխատանքի մեջ: Շատ շուտով կայքը հասանելի կլինի հայերեն, ֆրանսերեն և ռուսերեն լեզուներով:

Հիմնադրամի ներկայացուցիչները հորդորում են այցելել նոր կայք, բաժանորդագրվել նորություններին,  ուղարկել կարծիքը և միանալ հիմնադրամի առաքելությանը՝ անցնելով հետևյալ հղումով՝ www.aznavourfoundation.org:

Վերաբնակեցման ծրագիր՝ երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների համար 

Նոր բնակարան՝ Մալխասյանների մեծ ընտանիքին

Շառլ Ազնավուրը հայտնի է նաև իր բարեգործական լայնածավալ գործունեությամբ: Նրա մարդասիրական ջանքերի սկիզբը դրվել է 1988-ի դեկտեմբերի 7-ին, երբ Հայաստանը ցնցվեց Սպիտակի երկրաշարժից: «Pour toi Arménie» հիթի շնորհիվ Ազնավուրը մեծ թվով արտիստների և բարերարների համախմբեց ինչպես Ֆրանսիայում, այնպես էլ ամբողջ աշխարհում՝ հավաքված միջոցներն ուղղելով տուժած բնակչության կարիքները հոգալուն։ Ազնավուրը ակտիվ մասնակցություն է ցուցաբերել նաև քաղցկեղի և Ալցհայմերի հիվանդության դեմ պայքարում, և, ի թիվս այլ օժանդակությունների, զգալի օգնություն է հատկացրել Հայիթիում տեղի ունեցած երկրաշարժի զոհերին:

Հավատարիմ մնալով հասարակության խոցելի խմբերին աջակցելու իր առաքելությանը՝ «Ազնավուր» հիմնադրամը նախաձեռնել է երկրաշարժից տուժած և մինչ այժմ ժամանակավոր կացության համար նախատեսված տնակներում ապրող ընտանիքների վերաբնակեցման նախագիծը: Հիմնադրամի գործունեության շնորհիվ 2018 թվականից ի վեր շուրջ 100 մարդ արդեն տեղափոխվել է նոր բնակարան:

Շառլ Ազնավուրի ծննդյան նախօրեին, հարգանքի տուրք մատուցելով նրա մարդասիրական ժառանգությանը, «Ազնավուր» հիմնադրամը և մեկ անանուն բարերար Մալխասյանների ընտանիքին Գյումրիում նոր բնակարան են նվիրել:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica