close
Եղանակը Երևանում
6 Հունիսի 2020
+16°
+26°Ցերեկ
+13°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Հնս 2020
USD1481.74
GBP1608.44
EUR1546.00
RUB17.01
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը ողջունում է Չեխիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի միաձայն ընդունումը

Քաղաքական

22 Մայիսի 2020, 10:21
 ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը ողջունում է Չեխիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի միաձայն ընդունումը

ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը ողջունում է Չեխիայի Սենատի կողմից բանաձևի միաձայն ընդունումը, որը դատապարտում է Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև Օսմանյան կայսրությունում այլ կրոնական և ազգային փոքրամասնությունների ցեղասպանությունը և Երկրորդ աշխարհամարտի ընթացքում նացիստների կողմից իրականացված ոճրագործությունները. այս մասին Yerkir.am-ին հայտնում են հանձնախմբից։

Այս առնչությամբ ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Հարութ Շիրինյանն ասել է. «Հատկանշական է, որ 3 տարվա ընթացքում արդեն երկրորդ անգամ Չեխիայի օրենսդիր պալատը պաշտոնապես ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: Այս բանաձևը ևս մեկ քայլ է Հայոց ցեղասպանության լիարժեք միջազգային ճանաչման ուղղությամբ: Այս առիթով մենք կոչ ենք անում մնացյալ մի քանի ԵՄ անդամ պետությունների խորհրդարաններին, որոնք դեռևս չեն ընդունել նման բանաձևեր՝ կատարել իրենց հիշատակի պարտականությունը և հորդորել Թուրքիային վերջնականապես ճանաչել Ցեղասպանությունն ու տրամադրել արդար փոխհատուցումներ Հայոց Ցեղասպանության համար»: 

Հիշեցնենք՝ մայիսի 20-ին Չեխիայի Խորհրդարանի Սենատը միաձայն ընդունել էր երկու աշխարհամարտերի ընթացքում մարդկության դեմ գործած ոճրագործությունների, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության դատապարտմանը նվիրված բանաձևը։ Այն ներկայացվել էր Սենատի փոխնախագահ Միլան Շտյեխի կողմից։ 


Կը լսէ՞ք, հայե՛ր
5 Հունիսի 2020, 23:17 Կը լսէ՞ք, հայե՛ր
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica