close
Եղանակը Երևանում
6 Հունիսի 2020
+16°
+26°Ցերեկ
+13°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Հնս 2020
USD1481.74
GBP1608.44
EUR1546.00
RUB17.01
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ուժային կառույցները նախկիններից ազատվելու «սեւ ցուցակ» են ստացել. «Հրապարակ»

Մամուլի տեսություն

22 Մայիսի 2020, 09:48
 Ուժային կառույցները նախկիններից ազատվելու «սեւ ցուցակ» են ստացել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Պետական համակարգը նախկիններից մաքրելու Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունից օրեր անց, մեր տեղեկություններով, պետական որոշ գերատեսչություններ, մասնավորապես՝ ուժային կառույցները, կառավարության աշխատակազմից գրություն են ստացել, որոնց մեջ նույնիսկ անուններ են նշել, թե ումից պետք է ազատվել։

Ցանկում ընդգրկված անունները հիմնականում շաղկապված են եղել Մարտի 1-ի հետ եւ հայտնի են եղել նախկին իշխանությունների կարկառուն ներկայացուցիչների հետ բարեկամական-մտերմական կապերով։

Սակայն գերատեսչությունների ղեկավարներից մի քանիսը, փոխանակ կատարեն վարչապետի կողմից իջեցված հրահանգները, ցանկը վերցրել եւ գնացել են նրա դուռն ու, այսպես կոչված, «անձնական երաշխավորություն» ներկայացրել, որ սեւ ցուցակում հայտնված պաշտոնյաները կգործեն իրենց վերահսկողությամբ, եւ նրանցից վտանգ չկա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կը լսէ՞ք, հայե՛ր
5 Հունիսի 2020, 23:17 Կը լսէ՞ք, հայե՛ր
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica