close
Եղանակը Երևանում
2 Հունիսի 2020
+25°
+27°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Հնս 2020
USD1483.02
GBP1598.37
EUR1536.78
RUB16.92
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սննդի արտադրամասում վարակման դեպքեր եղել են և շարունակվում են․ Թորոսյան

Տեսանյութ

21 Մայիսի 2020, 14:42
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սննդի արտադրամասում վարակման դեպքեր եղել են և շարունակվում են․ Թորոսյան

Հայաստանում սննդի արտադրամասերում լինում են վարակման դեպքեր, սակայն արտադրվող սննդի միջոցով վարակի փոխանցման հավանականությունը մոտ է զրոյի՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մամուլի ասուլիսում:

«Սննդի արտադրամասում վարակման դեպքեր եղել են և շարունակվում են: Մենք ամեն կոնկրետ արտադրամասում գործողություններ ենք իրականացնում՝ շփման շրջանակները պարզելու և մեկուսացնելու համար: Սննդի արտադրամասերում արտադրվող սննդի միջոցով վարակի տարածման հավանականությունը մոտ է զրոյին: Եվ ես ոչ մի կերպ չեմ պայմանավորում նման դեպքերով վարակի աճի տեմպերը»,-ասաց Թորոսյանը:

Նախարարի խոսքով՝ սա կոնսենսուսային կարծիք է միջազգային հանրային առողջության մասնագետների և համաճարակաբանների մոտ, որ վարակի փոխանցման նման տարբերակ պարզապես չկա:

Կորոնավիրուսի համավարակի տարածման դեմ պայքարում ամեն ինչ չէ, որ հսկողության տակ է՝ ասաց նախարարը։

Հսկողության առումով, ըստ նրա, այլ առաջնահերթություն ունեն՝ բուժօգնություն տրամադրել այն քաղաքացիներին, որոնք ունեն իրապես հիվանդանոցային ծառայության կարիք. դրանք ծանր եւ ծայրահեղ ծանր քաղաքացիներն են ու նաեւ միջին ծանրության քաղաքացիները, որ հետո չդառնան ծանր կամ ծայրահեղ ծանր:

Ըստ Թորոսյանի, վարակի դեմ պայքարում առաջնահերթություն է նաեւ ցանկացած նոր հայտնաբերված դեպքի շփումների շրջանակը պարզելն ու ինքնամեկուսացման մեջ պահելը. «Որովհետեւ դրան այլընտրանք չկա, միեւնույն է, որքան կարող ենք՝ պետք է փոխանցման օղակները կոտրենք, դա ավելի հեշտ էր, երբ 20-30 դեպք էր, բայց 335 վարակակրի կոնտակտավորներին գտնելը ժամանակ է տանում: Մենք Երեւանում մեր հզորությունը մեծացնում ենք, որպեսզի հասցնենք աշխատանքը»:

Նախարարն ասաց, որ այս պահին մինչեւ 18 տարեկաններից 270-ի մոտ հաստատված է վարակը, 2-ը թոքաբորբ են, բայց շատ թեթեւ են տանում:

«Մեր ունեցած տվյալներով` երեխաները թեթև են տանում նոր կորոնավիրուսային հիվանդությունը։ Երեխա ասելով՝ նկատի ունեմ մինչև 18 տարեկան քաղաքացի։ Երկու երեխա ունի թոքաբորբ՝ շատ թեթև, կյանքին վտանգ սպառնացող վիճակ չկա»,-ասաց  Արսեն Թորոսյանը՝ ընդգծելով, որ հանգամանքը, որ երեխաները թեթև են տանում, չի նշանակում, որ անհարկի պետք է վարակվեն․ պետք է պաշտպանենք բոլորին։

«Եթե ունենք փոքր երեխաներ, որոնց հետ պետք է գնանք փակ տարածք՝ խանութ կամ ինչ-որ սպասարկման վայր, անհրաժեշտ է, որ երեխաները նույնպես դիմակ կրեն։ Խոսքը ոչ թե կրծքի, այլ արդեն քայլող երեխաների մասին է»,- հավելեց նախարարը։

Արսեն Թորոսյանը հայտնեց, որ 23 հղիի մոտ հաստատվել է կորոնավիրուս․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Բժշկական հաստատություններում կա կորոնավիրուսի վարակվածության 375 դեպք։

Նախարարը հաղորդեց, որ կորոնավիրուսով վարակվածներին բուժող կադրերի խնդիր կա։ Խոսքը հատկապես վերակենդանացման բաժանմունքների ռեանիմատոլոգների մասին է։ Խնդիրը եղել է անգամ մինչև կորոնավիրուսը։

«Նրանց օգնելու մեկ տարբերակ կա, դրանք Բժշկական համալսարանի կլինիկական օրդինատորներն են՝ ռեանիմատոլոգիայի 2-րդ և 3-րդ կուրսի, որոնցից 60 հոգի վաղը կմասնակցի հեռավար դասընթացի, որ գան օգնելու իրենց ավագ գործընկերներին»,- ասաց Արսեն Թորոսյանը։

Նախարարի խոսքով՝ դիալիզ ստացող քաղաքացիների շրջանում ևս կան կորոնավիրուսով վարակվածներ։

«Կա բժշկական հաստատություն, որտեղ դիալիզ են ստանում այն քաղաքացիները, որոնք ունեն դրական ախտորոշում։ Այո՛, դրա մեջ որևէ արտասովոր բան չկա, որովհետև մենք կազմակերպել ենք բուժօգնությունը հատուկ այնպես, որպեսզի դրական ախտորոշում ունեցող և չունեցող դիալիզ ստացող քաղաքացիների հոսքերը չխաչվեն իրար։ Այսինքն՝ այնպես անենք, որ ամբողջ դիալիզի ծառայությունը, որ սպասարկում է 1000-ից ավելի քաղաքացու, զերծ մնա կորոնավիրուսային վարակի ներհիվանդանոցային տարածումից, և դրա համար առանձնացրել ենք ամենամեծ դիալիզային ծառայություն ունեցող բաժանմունքներից մեկն այդ քաղաքացիների համար»,- նկատեց Արսեն Թորոսյանը։

Նախարարը հրապարակեց կատարված ծախսերը․ մինչ այժմ հատուկ բացված հաշվեհամարին փոխանցվել է մոտ 1 միլիարդ 98 միլիոն դրամ, ևս 2 միլիարդ 15 միլիոն դրամ ստացել ենք պետական բյուջեից և կստանանք շուտով 1 միլիարդ 420 միլիոն։

«Փաստացի ծախսը 2,4 միլիարդ դրամ է, ու սա համարում եմ շատ փոքր թիվ՝ նման լայնածավալ գործողությունների համար, որովհետև տարբեր գնահատականներով՝ մինչև տարվա վերջ 300 միլիոն դոլար է անհրաժեշտ լինելու։ Մոտ 464 միլիոն դրամ ծախսվել է բժշկական կենտրոնների շինարարության վրա։ 1-2 ամսվա ընթացքում բերվել  է այս վիճակին ու մինչ օրս կատարված շինաշխատանքների ընդհանուր արժեք կազմել է 752 միլիոն դրամ, իսկ 464-ն արդեն վճարվածն է։ Բժշկական սարքերի մասով ընդհանուր, բայց դեռ ամբողջությամբ չծախսված գումարը, որը տարբեր աղբյուրներից է՝ վարկային միջոցներ, նվիրատվություն, 1,6 միլիարդ դրամ է, մատակարարված է 492 միլիոն դրամ, սպասողական՝ 970 մլն դրամ, մրցութային փուլերում՝ 164 միլիոն դրամ»,-ասաց նա։

Թորոսյանը նշեց, որ բժիշկներին, բացի աշխատավարձից, տրվում են պարգևավճարներ, քանի որ 24 ժամ են աշխատում։

Նախարարին զայրացրել է թեսթամոլուցքը․ թեսթավորում, ըստ նրա, պետք է արվի միայն ցուցումով․ «Հակահամաճարակային միջոցառումների շրջանակում որոշում է կայացվում որևէ մեկին թեստավորել, որևէ մեկին ոչ, քանի որ դրա կարիքը չի լինում։ Չի կարելի թեստավորումներով պայմանավորել հակահամաճարակային միջոցառումները։ Թեստավորումը պետք է արվի ըստ ցուցումի։ Ինձ արդեն զայրացնում է այդ «թեստամոլուցքը»։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica