close
Եղանակը Երևանում
6 Հունիսի 2020
+13°
+26°Ցերեկ
+13°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Հնս 2020
USD1481.74
GBP1608.44
EUR1546.00
RUB17.01
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Lindores Abbey Rapid Challenge․ 8-րդ տուրից հետո Արոնյանը կիսում է 5-8-րդ տեղերը

Սպորտ

21 Մայիսի 2020, 13:48
 Lindores Abbey Rapid Challenge․ 8-րդ տուրից հետո Արոնյանը կիսում է 5-8-րդ տեղերը

Շարունակվում է Lindores Abbey Rapid Challenge առցանց մրցաշարը, որը Մագնուս Կարլսենի շախմատային շարքի երկրորդ փուլն է: Երկրորդ օրը խաղարկվել է ևս չորս տուր:

8-րդ տուրից հետո հայ շախմատիստ Լևոն Արոնյանը 4 միավորով կիսում է 5-8-րդ տեղերը։

5-րդ տուրում Արոնյանը զիջել է մրցաշարի առաջատար Նակամուրային՝ 1-0, հաջորդ տուրում՝ հաղթել չինացի Յու Յանգին (1-0): 7-րդ տուրում հայ շախմատիստը ոչ-ոքի է գրանցել ևս մեկ չինացի շախմատիստ՝ Վեյ Յիի հետ, իսկ 8-րդ տուրում Արոնյանի և Դուդայի միջև հանդիպումը ևս ավարտվել է խաղաղ ելքով՝ 1-1։

Մրցաշարային աղյուսակ

1-2: Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) – 5,5

1-2: Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) – 5,5

3-4: Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) – 4,5

3-4: Ուեսլի Սո (ԱՄՆ) – 4,5

5-8: Լևոն Արոնյան (Հայաստան) – 4

5-8: Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան) – 4

5-8: Յու Յանգ (Չինաստան) – 4

5-8: Լիրեն Դին (Չինաստան) – 4

9-10: Յան Քշիշտոֆ Դուդա (Լեհաստան) – 3.5

9-10: Դանիիլ Դուբով (Ռուսաստան) – 3.5

11․ Ալիրեզա Ֆիրուջա (Իրան) – 3

12․ Վեյ Յի (Չինաստան) – 2

Մրցաշարի նախնական փուլում մասնակիցները արագ շախմատ կխաղան, ապա լավագույն 8 շախմատիստները կպայքարեն նոկաուտ համակարգով: Մրցաշարի հաղթողը դուրս կգա Մեծ եզրափակիչ (Grand Final):

Մրցաշարը կանցկացվի մինչև հունիսի 3-ը։ Այնուհետև տեղի կունենան շախմատի առցանց Online Chess Masters (հունիսի 20-ից հուլիսի 5-ը), Legends of Chess (հուլիսի 21-ից օգոստոսի 5-ը) և Grand Final (օգոստոսի 9-20-ը) մրցաշարերը:

Աղբյուրը՝ ArmSport.am

Կը լսէ՞ք, հայե՛ր
5 Հունիսի 2020, 23:17 Կը լսէ՞ք, հայե՛ր
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica