close
Եղանակը Երևանում
6 Հունիսի 2020
+13°
+26°Ցերեկ
+13°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Հնս 2020
USD1481.74
GBP1608.44
EUR1546.00
RUB17.01
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Լոնդոնը պատրաստ է ընդունել Euro-2020-ի խաղերը

Սպորտ

20 Մայիսի 2020, 23:11
 Լոնդոնը պատրաստ է ընդունել Euro-2020-ի խաղերը

Լոնդոնը պատրաստ է ընդունել հաջորդ տարի կայանալիք Եվրո-2020-ի խաղերը: Այս մասին հայտնում է Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի մամուլի ծառայությունը:

Նախօրեին լուրեր էին հայտնվել անգլիական ԶԼՄ-ներում, որ Լոնդոնը կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով հաջորդ տարի չի կարողանա ընդունել Եվրոպայի հոբելյանական առաջնության խմբային փուլի և եզրափակիչ հանդիպումները: Բայց կազմակերպիչները վստահեցրել են, որ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքը կընդունի Եվրո-2020-ի հանդիպումները:

Ավելի վաղ ՈՒԵՖԱ-ն հայտարարել էր, թե ուզում է, որ Եվրոպայի հոբելյանական առաջնությունն անցկացվի 12 քաղաքներում՝ անկախ նրանից, որ մրցաշարը հետաձգվել է մեկ տարով: Հյուրընկալող քաղաքների կազմկոմիտեները մինչև ապրիլի 30-ը պետք է համապատասխան նամակ ուղարկեին՝ ՈՒԵՖԱ-ին իրենց մասնակցությունը ևս մեկ անգամ փաստելով:  Եվրոպայի առաջնությունը կանցկացվի 2021 թվականին`հունիսի 11-ից հուլիսի 11-ը: Եվրոպայի առաջնության 60-ամյակի կապակցությամբ մրցաշարը կանցկացվի 12 քաղաքներում` Լոնդոնում, Մյունխենում, Սանկտ-Պետերբուրգում, Բաքվում, Հռոմում, Բուխարեստում, Դուբլինում, Կոպենհագենում, Բիլբաոյում, Գլազգոյում, Բուդապեշտում և Ամստերդամում: 

Կը լսէ՞ք, հայե՛ր
5 Հունիսի 2020, 23:17 Կը լսէ՞ք, հայե՛ր
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica