close
Եղանակը Երևանում
4 Հուլիսի 2020
+29°
+30°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Հլս 2020
USD1483.84
GBP1602.38
EUR1543.30
RUB16.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սիրահարված ոզնիների բանակը գրոհում է Մեծ Բրիտանիան

Աշխարհ

20 Մայիսի 2020, 17:35
 Սիրահարված ոզնիների բանակը գրոհում է Մեծ Բրիտանիան

Կորոնավիրուսով պայմանավորված կարանտինը բարենպաստ ազդեցություն է ունեցել ոզնիների պոպուլյացիայի վրա: Այդ մասին, ըստ «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի, հայտնում են բրիտանացի կենդանասերներն ու ուրախալի վիճակագրություն ներկայացնում` ավտոմոբիլային տեղաշարժի նվազման հետևանքով պակասել է ոզնիների մահացությունը անիվների տակ ընկնելուց: Ակտիվիստները համեմատել են անցյալ և այս տարվա տվյալները: Այսպես` այս տարվա ապրիլից մայիսը ճանապարհներին անիվների տակ են ընկել 140 տարբեր կենդանիներ, այդ թվում ` ոզնիներ, իսկ մեկ տարի առաջ` 381:

Ըստ կենդանասերների` դա կապ ունի նաև գյուղատնտեսական աշխատանքների դադարեցման հետ:

Իսկ ըստ Ոզնիների պաշպանության բրիտանական  միության` այդ կենդանիները ամբողջապես կորցրել են զգոնությունը մարդկանց բացակայության պատճառով և տեր ու տնօրեն են դարձել մասնավոր այգիներում, որտեղ սիրային խրախճանքներ են կազմակերպում, ընդ որում ` բավականին աղմկոտ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica