close
Եղանակը Երևանում
9 Հուլիսի 2020
+30°
+31°Ցերեկ
+21°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Հլս 2020
USD1485.74
GBP1608.34
EUR1547.57
RUB16.82
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Տաթևիկ Ռևազյանին և նրա նորածին դստերն ուղղվել է ատելության խոսք պարունակող գրառում

Իրավունք

20 Մայիսի 2020, 11:12
 Տաթևիկ Ռևազյանին և նրա նորածին դստերն ուղղվել է ատելության խոսք պարունակող գրառում

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը սոցիալական ցանցում տեսել է ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանին և նրա նորածին դստերն ուղղված ատելության խոսք պարունակող գրառում։ Արման Թաթոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ այդ անձի գրառումը բացարձակ անընդունելի, հակամարդկային և հակաիրավական է։

«Այդ գրառումն ամբողջությամբ ատելության խոսք է, ամենախիստ դատապարտելի երևույթն է՝ մարդու, մայր դարձած կնոջ արժանապատվությունը բացարձակ ոնտահարող արտահայտություններով։ Բացարձակ դատապարտելի է առավել ևս նորածին երեխային ուղղված ատելությունը։

Նման երևույթները պետք է իսպառ բացառվեն, արմատախիլ արվեն, իսկ այդպիսի անձինք պետք է ենթարկվեն պատասխանատվության խիստ միջոցների»,- գրել է Թաթոյանը։

Մարդու իրավունքների պաշտպանը սոցիալական ցանցերի օգտատերերին խնդրել է այդ անձի գրառումը որևէ կերպ չօգտագործել հրապարակումներում՝ ատելության խոսք չտարածելու և նրա անձն առավել չհանրայնացնելու համար։

«Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության սահմաններում կձեռնարկվեն բոլոր միջոցները, հարցը կլինի իմ անմիջական ուշադրության ներքո»,- հայտնել է Թաթոյանը։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica