close
Եղանակը Երևանում
24 Սեպտեմբերի 2020
+26°
+28°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մերձմոսկվայում ռազմական ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել․ անձնակազմը զոհվել է

Աշխարհ

20 Մայիսի 2020, 11:59
 Մերձմոսկվայում ռազմական ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել․ անձնակազմը զոհվել է

Մերձմոսկվայում՝ Կլին բնակավայրից 20 կմ հեռու, ռազմական Ми-8 ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել. այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ նշելով, որ ողջ անձնակազմը զոհվել է։

Դեպքը տեղի է ունեցել ուսումնամարզական թռիչքի ժամանակ՝ անմարդաբնակ վայրում։

Արտակարգ ծառայություններում գործակալության աղբյուրը պարզաբանել է, որ անձնակազմը բաղկացած է եղել 3 հոգուց։ Աղբյուրը հայտնել է նաև, որ դեպքը տեղի է ունեցել Զախարովո գյուղում։

Նախնական տվյալների համաձայն՝ վթարի պատճառը կարող էր լինել տեխնիկական անսարքությունը։


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica