Պատմության մեջ առաջին անգամ Աբու Դաբիից ինքնաթիռն ուղիղ չվերթ է իրականացրել Իսրայել
Աշխարհ

Etihad Airlines ավիաընկերության ինքնաթիռն առաջին անգամ ԱՄԷ-ի մայրաքաղաք Աբու Դաբիից մեկնարկած ուղիղ չվերթ է իրականացրել դեպի Իսրայել. այս մասին գրում է Jerusalem Post-ը։
Մասնավորապես, նշվում է՝ ինքնաթիռը վայրէջք է կատարել երեքշաբթի երեկոյան: Այն Գազայի սեկտորի և Հորդանան գետի Արևմտյան ափի պաղեստինցիների համար հումանիտար օգնություն է տեղափոխել: Տեղ է հասցվել 16 տոննա դեղորայք, այդ թվում՝ 10 թոքերի արհեստական օդափոխման սարքեր, ինչպես նաև անձնական հիգիենայի միջոցներ:
Հիշեցնենք, որ Իսրայելն ու ԱՄԷ-ն դիվանագիտական հարաբերություններ չունեն: