close
Եղանակը Երևանում
2 Հունիսի 2020
+25°
+27°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Հնս 2020
USD1482.49
GBP1606.25
EUR1539.28
RUB17.02
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սինգապուրի իշխանություննները համավարակի պատճառով արգելել են հասարակական տրանսպորտում հեռախոսով խոսել

Աշխարհ

20 Մայիսի 2020, 12:07
 Սինգապուրի իշխանություննները համավարակի պատճառով արգելել են հասարակական տրանսպորտում հեռախոսով խոսել

Սինգապուրի իշխանությունները բնակիչներին արգելել են բջջային հեռախոսներով խոսել ու կարգադրել են միմյանց հետ շփումը նվազագույնի հասցնել հասարակական տրանսպորտով ուղևորություն իրականացնելիս. այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ նշելով, որ նման որոշումը նպատակ ունի նվազեցնել կորոնավիրուսի փոխանցման հնարավորությունը:

Նշվում է՝ այս առնչությամբ արդեն իսկ հրապարակվել են միջկառավարարական աշխատանքային խմբի պարզաբանումները, որոնցում մանրամասն նշվում է հունիսի 1-ից հետո կարանտինային ռեժիմից աստիճանաբար դուրս գալու քայլերի վերաբերյալ:

«Մինք միանգամայն գիտակցում ենք, որ տրանսպորտում շատ դժվար կլինի պահպանել 1 մ սոցիալական հեռավորություն, երբ կյանքը կսկսի վերադառնալ իր բնական հունին, կվերսկսվի շատ արտադրամասերի աշխատանքը, կվերաբացվեն դպրոցներն ու համալսարանները»,-շեշտել է խմբի համանախագահ, Ազգային զարգացման նախարար Լոուրենս Վոնն ու հավելել՝ այդ պատճառով անհրաժեշտ է ձեռնարկել անվտանգության պահպանմանն ուղղված միջոցառումներ:

Մասնավորապես, ըստ պաշտոնյայի, «գտնվելով մետրոյում և ավտոբուսներում, բնակիչները պետք է խոսւափեն հեռախոսներով և միմյանց հետ շփումից»: Բացի այդ, «կպահպանվի դիմակների պարտադիր կրումը»,- ամփոփել է նա:

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica