close
Եղանակը Երևանում
5 Հուլիսի 2020
+26°
+30°Ցերեկ
+19°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Հլս 2020
USD1483.84
GBP1602.38
EUR1543.30
RUB16.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Այսօր Մեղուների միջազգային օրն է

Խճանկար

20 Մայիսի 2020, 10:11
 Այսօր Մեղուների միջազգային օրն է

Մայիսի 20-ին նշվում է Մեղուների միջազգային օրը (World Bee Day). այս մասին գրում է Calend.ru-ն՝ նշելով, որ տոնը հիմնադրվել է 2017 թվականի դեկտեմբերին ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի բանաձեւով (A/RES/72/211), հայտնում է Yerkir.am-ը։

Նշվում է՝ մինչ այս նախորդել է իրադարձությունների մի ամբողջ հերթագայություն՝ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի ընդունումը, ՄԱԿ-ի՝ փոշոտման, փոշոտողների, դրանց բազմազանության պահպանման, անվտանգ սննդամթերքի եւ գյուղատնտեսության կայուն զարգացման հարցերով Պարենային եւ գյուղատնտեսական կազմակերպության աշխատանքը: 2016 թվականին Սլովենիան Մեղվաբուծական կազմակերպությունների միջազգային ֆեդերացիայի հետ համատեղ Պարենային եւ գյուղատնտեսական կազմակերպության նիստում հանդես է եկել Մեղուների համաշխարհային օր սահմանելու առաջարկով՝ ընդգծելով այս միջատների դերը փոշոտման, բերքատվության բարձրացման եւ որպես հետեւանք պարենային անվտանգության հարցերում:

Որպես տոնակատարության օր ընտրվել է մայիսի 20-ը՝ ի հիշատակ ականավոր մեղվաբույծներից մեկի, գործունության այս տեսակի նորարար Անտոն Յանշի. նա համարվում է ժամանակակից մեղվաբուծության հիմնադիրներից մեկը: Յանշին ծնվել է 1734 թվականի մայիսի 20-ին Սլովենիայում և մեղվաբուծությունը դարձնելով իր հիմնական գործունեությունը՝ այս ասպարեզում զգալիորեն զարգացել է, կարողանալով անգամ ձեռնարկ գրել, որը տպագրվել է գերմաներենով 1771 թվականին:

Տոնի հիմնադրման նպատակն է ընդգծել մեղվատար մեղուների ավանդը բույսերի, այդ թվում՝ գյուղատնտեսական մշակաբույսերի փոշոտման գործընթացում, այսինքն՝ դրանց դերը բուսաբուծության, այգեգործության, բանջարաբուծության և գյուղատնտեսության այլ ճյուղերի մեջ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica