close
Եղանակը Երևանում
6 Հունիսի 2020
+13°
+26°Ցերեկ
+13°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Հնս 2020
USD1481.74
GBP1608.44
EUR1546.00
RUB17.01
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Գանդի»-ի արձան. Երևանի Աւագանու որոշում

Սփյուռքի ձայնը

19 Մայիսի 2020, 17:41
 «Գանդի»-ի արձան. Երևանի Աւագանու որոշում

Մամուլից զարմանքով տեղեկացայ որ Քաղաքամայր Երևանի Աւագանին, որոշել է Գանդիի արձանը կանգնեցնել Երևանում: Ինչ հոյակապ որոշում, կարծես թէ արդէն Երևանում ամեն ինչ տեղը տեղին կարգաւորւած, յստակեցւած ու վերջացած է և   ոչ մի ցաւ ու դարդ չունենք և վճռահատւած է ամեն ինչ և պակաս որևէ  բան  չունենք, պակասը միայն Գանդիի արձանն էր որ այն էլ մեր աւագանու ժրաջան գործունէութեան շնորհիւ արդէն ընթացքի մէջ է դրւել և շուտով իրականանալու է: 

Մահաթմա Գանդին (1869-1948), որպէս խտրականութեան ու ռացիզմի դէմ աննահանջ պայքարող ու ազգային ազատագրական պայքարի տիտաններից մէկը որ տասնամեակներ, աննկուն և խաղաղ ցոյցերի ու պայքարների արդիւնքում, առանց մեծ զոհեր տալով, 1947 թւականին ազատագրեց Հնդկաստանը անգլիական գաղութատիրական ճիրաններից, ուստի և արժանի է բիւր մեծարման ու գնահատանքի:

 Սակայն մարդասիրական, ազգերի ազատութեան ու անկախութեան գաղափարներով տոգորւած, հակառասիստ, խաղաղասէր ու խտրականութեան դէմ պայքարող  նոյն Գանդին, կանգնեց անգլիայի դէմ կռիւ տւող, հայոց ցեղասպանութեան քստմնելի ընթացքը նոր վերջացրած, արիւնոտ ձեռքերով՝ ռասիստ ու ցեղասպան թուրքի պաշպանութեան դիրքերում, այսինքը մարդասէրը կագնեց դահիճի կողքին ընդդէմ զոհի՝ հայ ժողովրդի և ոչ միայն աներեր կանգնեց դահիճի կողքին այլև յետայնու չդատապարտեց հայ ժողովրդի նկատմամբ գործադրւած անմարդկային ցեղասպանութիւնն ու նրա իրականացնողին ու զօրաւիգ չհադիսացաւ հայ ժողովրդի ազգային ազատագրական արդար պահանջին ու պայքարին:

Աշխարհի զանազան բնագաւառներում գոյութիւն ունէին ու ունեն բազմահազար հայ և ոչ հայ հանճարներ որոնցից ոմանք  հանդիսացել են մեր ժողովրդի անկեղծ բարեկամներն ու հովանաւորները, մեր ժողովրդի լացի հետ լացել ու խնդութեան հետ խնդացել են և զանազան միջոցներով զօրակցել են հայ ժողովրդի ցեղասպանութեան պաշտօնական ճանաչման աշխատանքներին ու արդար դատի պայքարին, (որոնց անունները նշելուց խուսափում եմ), արդ ինչ խղճով ու տրամաբանութեամբ է որ մեր անկեղծ բարեկամների փաղանգը  թողած, որոշել են այլ մարդկանց արձանները կանգնեցնել մեր երկրի զանազան անկիւններում որն ոչ այլ ինչ է եթէ ոչ, իւրայինին և բարեկամին մոռանալ ու արհամարել իսկ օտարին ու ոչ բարեկամին, հաճելի երևալու համար շողոքորթել ու անհարկի մեծարել որն վնասակար, անբարոյ ու արժանապատւութիւնից զուրկ մի յատկութիւն է:

Միթէ «ի վերուստ» մեզ պարտադրւած է որ մեր ժողովրդի իղձերի հետ աղերս չունեցող  որևէ բնագաւառի հանճարի արձանը կանգնեցնենք մեր երկրում, եթէ ոչ ապա ինչ իմաստ ունի մեր ազգային արժանապատւութիւնը վիրաւորող, նման մի անհեթեթ որոշում կայացնել: 

Նոր-Ջուղա

19-5-2020թ.

Թաթուլ Օհանեան

Կը լսէ՞ք, հայե՛ր
5 Հունիսի 2020, 23:17 Կը լսէ՞ք, հայե՛ր
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica