close
Եղանակը Երևանում
7 Հունիսի 2020
+14°
+28°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
7 Հնս 2020
USD1481.74
GBP1608.44
EUR1546.00
RUB17.01
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ով ասում է՝ կա կիրթ թուրք, պարզապես չի տեսել թուրքին. Իգոր Սարգսյանը՝ Բերձորի ազատագրման մասին

Հասարակություն

18 Մայիսի 2020, 23:41
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ով ասում է՝ կա կիրթ թուրք, պարզապես չի տեսել թուրքին. Իգոր Սարգսյանը՝ Բերձորի ազատագրման մասին

«Արցախյան գոյապայքարի համար Շուշիի ազատագրումը չափազանց կարևոր էր։ Այն պոռթկումն ու ինքնավստահությունը, որ մենք՝ ազատամարտիկներս, ունեցանք, բերեց նրան, որ վստահորեն պետք էր ճանապարհ բացել Արցախի համար, և որևիցէ մեկը չէր մտածում, որ Շուշին ազատագրելուց հետո այդքանով պետք է սահմանափակվել»,- խոսելով արցախյան ազատամարտի կարևորագույն փուլերից մեկի՝ Բերձորի ազատագրման մասին, Yerkir.am-ի հետ զրույցում նշեց Շուշիի ՀՅԴ առանձին հրաձգային գումարտակի ազատամարտիկ, Բերձորի ազատագրման մարտերի մասնակից Իգոր Սարգսյանը:

28 տարի առաջ այս օրը՝ 1992 թվականի մայիսի 18-ին, ազատագրվեց Հայաստանի Հանրապետությունը Արցախին կապող կենսական նշանակություն ունեցող Բերձոր (Լաչին) քաղաքը: Լաչինի ազատագրմամբ վերացվեց  ՀՀ-ի և LՂՀ-ի միջև մինչ այդ գոյություն ունեցած 7 կիլոմետրանոց միջանցքը և ձևավորվեց մարդասիրական նոր միջանցք։ Սա առանձնահատուկ օղակ էր, որն առանցքային դեր ունեցավ արցախյան պատերազմի համար։

«Ամբողջ օպերացիան սկսվեց  այն ժամանակ, երբ Զառիսլու գյուղում կասեցրինք թշնամու՝ Շուշին հետ վերցնելու նպատակով իրականացված առաջխաղացումը։ Հիշում եմ՝ Դուշմանի գլխավորությամբ մինապատեցինք  տարածքը, թշնամու տանկերը պայթեցին, և նա ռազմական տեխնիկայի օգնություն այլևս չէր կարող ստանալ: Դա բերեց նրան, որ թույլ չտվեցինք նաև հետևակի գալը, և թշնամին կամաց-կամաց նահանջեց։ Հետո գնացինք Լիսագոր, ապա նաև՝ Բերդաձոր, որտեղ 5 գյուղ էր անհրաժեշտ ազատագրել։ Այս պայքարի մասին խոսելիս չեմ կարող չհիշել Վիգեն Զաքարյանին, Գրիգոր Գրիգորյանին, ով մեր ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան»  ուսանողական միության ջոկատից էր, Վահե Բաղդասարյանին, Դուշմանին՝ Վարդան Ստեփանյանին։ Լավ հիշում եմ այն դրվագը, երբ Դուշմանը  բարձրացել, նստել էր քաղաքի մուտքի մոտ դրված «Լաչին»-ի վրա և այնտեղից խոսում էր, ասում էր, որ  հրաշալի տեսարան է բացվում։ Բերձորի ազատագրման ժամանակ մեծ մարտեր ու զոհեր չեղան, բայց ադրբեջանցիների մոտ այնպիսի խուճապ էր, որ թողնում-փախչում էին»,-հիշում է Իգոր Սարգսյանը։

Իգոր Սարգսյանի խոսքով՝ Բերձորի միջանցքը հատուկ էր կառուցվել, որպեսզի «Ղարաբաղը կուլ տային»,  դա թուրքական նախագծի  մի մասն էր, որի նպատակը Արցախը հայաթափելն էր։

«Այդ ժամանակահատվածում դերակատար լինել հայրենիքիդ մի մասի  ազատագրմանը մեծ հպարտություն ու պատիվ էր։ Նախախնամությամբ մեր սերնդին բաժին հասավ լինել զինվոր, ազատագրել հայրենիքը։ Բերձորի ազատագրումը մեզ համար և հպարտության ու  պատվի, և  մեջքը ուղիղ պահելու խնդիր էր։ Ասում էինք՝ օդով գնացինք, ցամաքով եկանք։ Մինչ այդ Արցախի մարտական գործողություններին մասնակցելու ուղղաթիռներով էինք գնում։ Այդ ժամանակ արդեն կարողացանք հետ գալ Բերձորի ավտոմայրուղով»,- փաստում է ազտամարտիկը։

Ըստ նրա՝ պատերազմին զինվորագրվելը և կամավոր մեկնելը մարտի դաշտ՝ ոչ թե արկածախնդրության, այլ այդ քայլի գաղափարական գիտակցման հետևանք էր, ինչի արդյունքում էլ իրենք կարողացան խնդիրը ճիշտ դնել:

«Մեր պայքարը մեր տեսակի, մեր ազգի, մեր հայրենիքում ապրելու շարունակականության համար է։ Երբ պատերազմը վերջանում է, որոշները սկսում են թուլանալ և մտածել հարստանալու, իշխելու, հաճույքների մասին։ Սակայն երբ երկրի անվտանգությունը ապահովված չէ, իրավունք չկա տրվել հաճույքներին: Պետք է շարունակել ապահովել ֆիզիկական անվտանգությունը, քանզի եթե այն չկա, անիմաստ է խոսել մշակույթի կամ այլ զարգացումների մասին։ Գաղափարական մարդու համար խնդիր է դրված՝ ուզո՞ւմ  ես արդյոք ապրել առանք քո քաղաքարկթությունը որևէ մեկին զիջելու։ Այդ ցեղը քաղաքակրթության հետ կապ չունի, նա ոհմակ է, որը եկել էր ոչնչացնելու։ Նրանք միայն սպառող են, այլ ոչ թե ստեղծող ու արարող, հետևաբար մենք միշտ պիտի հիշենք, որ չկա քաղաքակիրթ թուրք: Նա, ով ասում է, որ կա այդպիսին, պարզապես չի տեսել թուրքին, իսկ մենք այդ պատերազմում տեսանք»,- ասում է Իգոր Սարգսյանը։

Նրա դիտարկմամբ՝ մեր սխալներից մեկը չափազանց մեղմ լինելն է,  այնինչ պետք է պետք է լինել չափավոր մեղմ, չափավոր էլ՝ ագրեսիվ։

Հարցին՝ արդյո՞ք հայրենքի համար կյանքը զոհասեղանին դրած ազատամարտիկն այսօր գնահատված է և արժանապատիվ ապրելու հնարավորություն ունի, Սարգսյանը պատասխանեց.«Գնահատվածության խնդիր կա։ Զոհվածներին անգամ պատշաժ գնահատանքի չեն արժանեցնում, ուր մնաց՝ ողջերին»։

«Հայրենիքը պետք է սիրել լուռ, ամբողջ սրտով, կյանքը չխնայել հանուն նրա։ Պետք է ապրել, ամեն պարագայում ապրել՝ մռնչալով, հպարտ, հզոր, միայն թե ապրել, լինել այս երկրագնդի վրա»՝ Իգոր Սարգսյանի բարձրաձայն մտորումներն են։

Մանրամասները՝ տեսանյութում.

Իրական և վիպական Դրոն
6 Հունիսի 2020, 15:48 Իրական և վիպական Դրոն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica