close
Եղանակը Երևանում
9 Հուլիսի 2020
+20°
+31°Ցերեկ
+21°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Հլս 2020
USD1485.74
GBP1608.34
EUR1547.57
RUB16.82
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մոսկվայում կորոնավիրուսից բուժվել է ևս 1423 մարդ

Աշխարհ

18 Մայիսի 2020, 14:50
 Մոսկվայում կորոնավիրուսից բուժվել է ևս 1423 մարդ

Մոսկվայի փոխքաղաքապետ Անաստասիա Ռակովան հայտարարություն է տարածել առ այն, որ քաղաքում կորոնավիրուսի համավարակից բուժվել է ևս 1423 մարդ: Այդ մասին հաղորդում է Известия պարբերականը. հայտնում է Yerkir.am-ը։

Ստացվում է՝ ՌԴ մայրաքաղաքում ընդհանուր բուժվածների թիվը հասել է 28.913-ի: Ռակովայի խոսքով՝ վիրուսի բացակայությունը հաստատվել է հետազոտությունների միջոցով: Նրանք, ում հարկավոր է մնալ հսկողության տակ, համապատասխան հանձնարարականներ են ստանում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մոսկվայում մայիսի 15-ից սկսել են անվճար ստուգել կորոնավիրուսի հակամարմինների առկայությունը: Պատահականության սկզբունքով ընտրվել է 70 հազար մոսկվացի, որոնք կարող են արյուն հանձնել:

Ըստ պաշտոնական տվյալների՝ Ռուսաստանում մինչ օրս արձանագրվել է կորոնավիրուսի 281,752 դեպք, որոնցից 67,373-ը բուժվել է, 2631-ը՝ մահացել:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica