Բրիտանիայում կորոնավիրուսով վարակված կնոջից ծնված երեխան 3 օր անց մահացել է. The Guardian
Աշխարհ

Մեծ Բրիտանիայի Բրիջենդ կոմսության Մեյսթեգ քաղաքում կորոնավիրուսով վարակված կնոջ որդին մահացել է լույս աշխարհ գալուց հետո 3-րդ օրը. այս մասին հայտնում է The Guardian-ը:
Նշվում է՝ Քուլիո Քարլց Ջասթին Մորգանը մինչ օրս կորոնավիրուսի ամենաերիտասարդ զոհն է: Ծննդաբերությունից առաջ նրա մայրը կորոնավիրուսի ախտորոշիչ թեստ էր հանձնել, որը դրական էր եղել:
Տղա երեխան ծնվել է սրտի կծկումների ցածր հաճախականությամբ: Նրան տեղափոխել են այլ հիվանդանոց, բայց նրա կյանքը փրկել չի հաջղվել։ Փոքրիկը մահացել է մայիսի 5-ին։