close
Եղանակը Երևանում
13 Հուլիսի 2020
+20°
+28°Ցերեկ
+19°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Հլս 2020
USD1486.73
GBP1613.77
EUR1549.62
RUB16.84
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանրային տրանսպորտի աշխատանքը կվերականգնվի մայիսի 18-ից. պարետ

Քաղաքական

14 Մայիսի 2020, 17:16
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանրային տրանսպորտի աշխատանքը կվերականգնվի մայիսի 18-ից. պարետ

Նախատեսում ենք, որ մայիսի 18-ից ամբողջովին կգործարկվի հանրային տրանսպորտը, կվերաբացվեն առևտրի իրականացման վայրերն ու հանրային սննդի կետերը, կաշխատեն մարզասրահները՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ԱԺ հատուկ նիստում, որի օրակարգում արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու հարցն էր։

Կբացվեն նաև մանկապարտեզները, նախակրթարանները։ Հանրային սննդի օբյեկտները կկարողանան ծառայություններ մատուցել նաև փակ տարածքներում։

Սակայն բոլոր սահմանափակումների թուլացումներն ուղեկցվելու են համակեցության հստակ կանոնների սահմանմամբ, որոնց չկիրառումը կհանգեցնի տուգանքների՝ ասաց պարետը։

Մայիսի 25-ից դիմակ կրելը կլինի պարտադիր՝ փակ և բաց վայրերում։ Օրինախախտներին կտուգանի ոստիկանությունը։

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է որոշում, ըստ որի՝ երկրում արտակարգ դրության ռեժիմը շարունակելու է գործել մինչև հունիսի 13-ը, ժամը 17.00-ն։ Իբրև սահմանափակումները երկարաձգելու հիմք նշվեց այն, որ այս պահի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով հիվանդության 3860  դեպք, ունենք 1572 առողջացած քաղաքացի, փաստացի բուժում են ստանում 2218 քաղաքացիներ, մահվան 49 դեպք։ Ըստ Ավինյանի՝ մարտի մեկից մինչև ապրիլ ամիսը հարաբերականորեն հարթ դինամիկա է եղել, իսկ մայիսի սկզբից դեպքերը սկսել են ավելի ինտենսիվ աճել։

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica