close
Եղանակը Երևանում
26 Նոյեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Նմբ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կորոնավիրուսային ճգնաժամը դարձյալ բորբոքել է Միացյալ Թագավորության միասնականության հիմնախնդիրը

Աշխարհ

14 Մայիսի 2020, 16:34
 Կորոնավիրուսային ճգնաժամը դարձյալ բորբոքել է Միացյալ Թագավորության միասնականության հիմնախնդիրը

Կորոնավիրուսային ճգնաժամ Մեծ Բրիտանիայում դարձյալ բորբոքել է երկրի ամենակատաղի քաղաքական բանավեճերից մեկը` Միացյալ Թագավորությունը կարո՞ղ է  գոյություն ունենալ որպես չորս երկրի փաստացի միասնություն. Ըստ yerkir.am-ի` իր ռեպորտաժում հարց է բարձրացնում ամերիկյան CNN հեռուստաալիքը:

Մայիսի 10-ի երեկոյան վարչապետ Բորիս Ջոնսոնը դիմել էր Միացյալ Թագավորության` Անգլիայի, Շոտլանդիայի, Ուելսի և Հյուսիսային Իռլանդիայի քաղաքացիներին` հայտնելով Covid-19 կորոնավիրուսի պատճառով հայտարարված համազգային կարանտինից փուլերով դուրս գալու ծրագրի մասին: Վարչապետի ելույթից անմիջապես հետո քաղաքական գործիչների ու տեղական ԶԼՄ-ների կողմից քննադատական արձագանքներ եղան, ըստ որոնց` Ջոնսոնի ելույթում անորոշություններ կային` նրա ասածները վերաբերում էին միայն Անգլիայի՞ն, թե՞ թագավորության բոլոր քաղաքական սուբյեկտներին:

Ջոնսոնը կոչ էր արել միլիոնավոր մարդկանց` վերադառնալ աշխատանքի, և ընդհանուր գծերով պատմել էր, որ դպրոցներն ու խանութները մոտակա ամիսներին կարող են բացվել: Նա նաև հայտարարել էր «կարանտինային արշավի» գլխավոր կարգախոսի փոփոխության մասին` «Մնա տանը, պաշտպանիր առողջապահության ազգային համակարգը, փրկիր կյանքեր»-ի փոխարեն ավելի երկիմաստ` «Զգույշ եղիր, վերահսկիր վիրուսը, փրկիր կյանքեր»:

Սակայն մինչ Ջոնսոնի ելույթը եթեր կհեռարձակվեր, Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլ Ստյորջենը սեփական ուղերձով էր դիմել քաղաքացիներին: Ընդ որում, ըստ CNN-ի, նա բացահայտել է ոչ հաճելի իրականությունը` բրիտանացի վարչապետը գործնականում իշխանություն չունի Շոտլանդիայում, Ուելսում և Հյուսիսային Իռլանդիայում բնակվող մարդկանց վրա: Չունի իշխանություն այն հարցերում, որոնք վերաբերում են մասնավորապես, առողջապահության և կրթության ոլորտներին:

«Մոտ 20 տարի Մեծ Բրիտանիայի կառավարությունը իրապես համարվում էր Անգլիայի կառավարություն միայն քաղաքականության համընդհանուր  ոլորտներում»,- CNN-ին ասել է Սաութհեմփթոնի համալսարանի աշխատանքային հարաբերությունների ոլորտի պրոֆեսոր, նախկին պատգամավոր Ջոն Դենհեմը: «Քաղաքականության համընդհանուր ոլորտներ» ասելով` նկատի ունի արտաքին քաղաքականությունը, պաշտպանությունը և այլ ոլորտներ, որոնք բացառապես Լոնդոնի ենթակայության տակ են:

1990-ականների վերջից Միացյալ Թագավորության կենտրոնական կառավարությունը զգալի իշխանություն է փոխանցել Շոտլանդիայի, Ուելսի և Հյուսիսային Իռլանդիայի օրենսդիր մարմիններին, ինչը հնարավորություն է տվել տեղական կառավարություններին ներքին քաղաքականություն որոշել, այդ թվում ` առողջապական և կրթական: Այդ պատճառով տարօրինակ չէ, որ շոտլանդական կառավարության ղեկավարը տարակուսել է, երբ Ջոնսոնը հայտարարել է դպրոցների բացման մասին:

Դաունինգ սթրիթ 10-ի աղբյուրները CNN-ին հայտնել են, որ ինքը` Ջոնսոնը, կիրակնօրյա ելույթում հիանալի հասկանում էր, որ իր խոսքերը շփոթեցուցիչ են:

«Տեսանկարահանումները (Ջոնսոնի ելույթի) իսկական մղձավանջ էին: Նա կանգ էր առնում և սկզբից սկսում, խնդրում էր փոխել տեքստը, դժգոհում էր երկար նախադասություներից` ասելով, որ շատ բարդ են»,- CNN-ին պատմել է աղբյուրը` իր անունը չնշելու պայմանով:

Վերջին տվյալների համաձայն` Մեծ Բրիտանիայում մոտ 230 հազար վարակակիր կա, 33 186 պացիենտ մահացել է:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica