close
Եղանակը Երևանում
3 Հուլիսի 2020
+25°
+30°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Հլս 2020
USD1483.84
GBP1602.38
EUR1543.30
RUB16.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բարձր խոսելը նպաստում է կորոնավիրուսի տարածմանը. հետազոտություն

Աշխարհ

14 Մայիսի 2020, 14:07
 Բարձր խոսելը նպաստում է կորոնավիրուսի տարածմանը. հետազոտություն

ԱՄՆ առողջապահության ազգային ինստիտուտների (NIH) իրականացրած նոր հետազոտության համաձայն` բարձր խոսող մարդկանց թքի մանրագույն կաթիլները  փակ տարածքներում կարող են հանգեցնել այն բանին, որ Covid-19 կորոնավիրուսն օդում մնա 8 րոպեից ոչ պակաս: Այդ մասին, ըստ yerkir.am-ի, հայտնում է EADaily-ն` Al-Arabia հեռուստաալիքին հղումով:

Հետազատողոները կիրառել են ինտենսիվ լազերային ճառագայթ, «խոսքային կաթիլները» տեսանելի դարձնելու համար: Մասնագետները  կամավորներին պարտադրել են 25 վայրկյան շարունակ կրկնել «stay healthy» («առողջ եղիր») արտահայտությունը, որն ընտրվել է այն պատճառով, որ th հնչյունը «խոսքային կաթիլների» արդյունավետ գեներատոր է: Հետազոտողները պարզել են, որ բարձր խոսքը կարող է վայրկյանում բերանի հեղուկի հազարավոր կաթիլներ արձակել:

«Փակ, կանգնած օդով միջավայրում դրանք անհետանում են  8-14 րոպե օդափոխելուց հետո»,- ասվում է «Գիտությունների ազգային ակադեմիայի աշխատություններ» (PNAS) ամսագրում տպագրված` հետազոտության մասին հաղորդագրությունում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica